Զելենսկին չի վերահսկում Ուկրաինայի ԶՈւ-ն․ Ռադայի նախկին պատգամավոր
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին չի վերահսկում Ուկրաինայի Զինված ուժերը և չի կառավարում իրավիճակը լիարժեք: Այս մասին Ria Novosti-ին հայտնել Է Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Վլադիմիր Օլեյնիկը ։
«Եթե, օրինակ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի հրամանը բանակը անվերապահորեն կատարում է, ապա Զելենսկու դեպքում հարցը այլ է։ Քանզի այնտեղ են և նացիստները, և Մեծ Բրիտանիան, որոնք շահագրգռված են սադրանքներով», - ասել է քաղաքական գործիչը։
Օլեյնիկը մեկնաբանել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Զատկի հրադադարի խախտումները և դրանք անվանել Զելենսկու թերհավատարմության հերթական ապացույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)