Հայտնի է Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահից հետո գահի տեղապահի անունը
Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվամբ պայմանավորված Վատիկանում սկսվել է թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Այդ ժամանակ Առաքելական աթոռի տեղապահը փաստացի դառնում է կարդինալ-կամերլենգոն։ Այժմ նա աշխարհականների, ընտանիքի և կյանքի հարցերով Դիկաստերիայի պրեֆեկտ, ամերիկացի կարդինալ Քևին Ֆարելն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հենց Ֆարելն է հայտարարել հովվապետի մահվան մասին, նա էլ կազմակերպում է հուղարկավորությունն ու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավարի ընտրությունը: Հենց Ֆարելին են ուղարկվում պաշտոնական ցավակցական հեռագրեր։
Հիշեցնենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացել է ապրիլի 21-ի առավոտյան:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ