Իսպանիան եռօրյա սուգ կհայտարարի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ
Աշխարհ
Իսպանիայի Նախարարների խորհուրդը որոշել է եռօրյա սուգ հայտարարել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտարարել է կառավարության նախագահի աշխատակազմի ղեկավար, Թագավորության արդարադատության նախարար Ֆելիքս Բոլանյոսը, փոխանցում է NDTV-ն։
«Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ կհայտարարի Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ», - ասել է նա:
Բոլանյոսն ընդգծել է, որ «Ֆրանցիսկոսի հովվապետությունը խթան է բերել կաթոլիկ եկեղեցու նորացմանը և բարեփոխմանը, որը հետք կթողնի պատմության մեջ»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)