Քաջարան-Կապան ավտոճանապարհին «Honda» է կողաշրջվել․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Ապրիլի 21-ին, ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը և ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ