Իտալիան աջակցություն է հայտնել Ռուսաստանի՝ «իր դռան մոտ թշնամիներ չունենալու» ցանկությանը
Աշխարհ
Ռուսաստանի` «իր դռան մոտ թշնամիներ չունենալու» ցանկությունը հասկանալի է։ Այս մասին El Pais թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի նախկին վարչապետ Ջուզեպպե Կոնտեն։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցություններում Ռուսաստանը մասնավորապես Ուկրաինայից պահանջել է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց։ Առայժմ հարևան պետության նկատմամբ այս պահանջը ակտուալ է, և Կոնտեն հասկանում է, թե ինչու։
«Կարծում եմ, որ ցանկացած գերտերություն՝ սկսած ԱՄՆ-ից, չի սիրում իր դռան մոտ թշնամիներ ունենալ, և դա հասկանալի է»,- ասել է Կոնտեն։
Նա նաև կարծում է, որ Եվրամիությունը շահագրգռված չէ ուկրաինական հակամարտությունը լուծելու բանակցությունների միջոցով։ Քաղաքական գործչի խոսքով՝ եվրոպացի առաջնորդները չեն ցանկանում խոստովանել, որ «բաց են թողել հաղթանակի իրենց կանխատեսումները»։
Կոնտեն նաև ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը, որը կարելի է ձեռք բերել փոխադարձ զիջումներով, Ուկրաինայի կապիտուլյացիա չէ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)