Ուկրաինայում հայտարարել են՝ Զելենսկին կորցնում է երկրների աջակցությունը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կորցնում է Լոնդոնի աջակցությունը և հրապարակայնորեն վիճում է Չինաստանի հետ, որի դիրքորոշումն իրականում շատ կարևոր է Կիևի համար։ Այս մասին ասել է «Другая Украина» շարժման ղեկավար Վիկտոր Մեդվեդչուկը։ Այս մասին հայտնում է Smotrim.ru-ն։
Նրա խոսքով՝ բրիտանական ԶԼՄ-ները սկսել են Զելենսկուն ներկայացնել՝ որպես բռնապետ։
Մեդվեդչուկի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը նաև անհիմն մեղադրել է Պեկինին Մոսկվային ռազմական մատակարարումների մեջ, իսկ հետո պատժամիջոցներ սահմանել չինական երեք ընկերությունների դեմ։ «Այսպիսով, նա թուլացրել է Կիևի դիրքերը ՉԺՀ-ի աչքում, թեև նրա դիրքերը կարևոր են Կիևի համար»,-կարծում է Մեդվեդչուկը։
Քաղաքական գործչի խոսքով՝ Զելենսկին «անկախ գործիչ չէ և ստիպված է խաղալ ուրիշի կանոններով»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)