Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գին Վերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը Թրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտել Անվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է Հնդկաստան Հին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողով Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտները Առեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջ Եվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը Ֆրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ Tasnim 

Նոր Հայաստանի ՔԿՀ պետերի նախկին և ներկա բիզնեսները

Վերլուծական
2018-ի իշխանափոխությունից հետո 12 քրեակատարողական հիմնարկներից 11-ում նոր պետեր նշանակվեցին։ Նրանց մեծ մասը իրավապահ համակարգում նախկին պաշտոններ զբաղեցրած անձինք են: Սակայն, առանձնապես ուշադրության արժանի է ոչ թե վերջիններիս աշխատանքային ձեռքբերումները, այլ այն, որ սույն պաշտոնյաները հանդիսացել և հանդիսանում են դասական իմաստով՝ գործարարներ, իսկ այս հանգամանքն արդեն իսկ բազմաթիվ հարցեր է առաջացնում: Օրինակ՝ Հրաչյա Ավագյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019-ի օգոստոսի 14-ին: Մինչ այդ՝ 2016-2017 թվականներին, եղել է Շիրակի կայազորի զինվորական դատախազը։ Ավագյանը 2010թ.-ից հանդիսանում է «Իրավունք և արդարադատություն» ՍՊԸ-ի 34 տոկոս բաժնետերը։ Այդ ընկերությունը լուծարվել է 2017-ին՝ համաձայն «Հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետը, սակայն, չի հայտարարագրել իր բաժնեմասը 2016 և 2017թթ.-ին ներկայացրած հայտարարագրերում:
 
Արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ. օգոստոսի 7-ից։ Մինչ այդ զբաղեցրել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի պետի պաշտոնը։ Մելքոնյանը 2006թ.-ից հանդիսացել է «Մուրադյանի լալա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը։ Մինչ այդ ընկերությունը պատկանել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Ռաֆայել Մուրադյանին։
 
Արման Մելքոնյանի կինը՝ Դիանա Մելքոնյանը, «Գեղարդի ոսկե աքաղաղ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է։ «Գեղարդի ոսկե աքաղաղը» հյուրանոցային համալիր է Գեղարդում, որի նկատմամբ 2018թ.-ին կիրառվել են սահմանափակումներ, իսկ 2019թ.-ին ընկերությունը սնանկ է ճանաչվել։ Հյուրանոցային համալիրը, սակայն, շարունակում է գործունեություն ծավալել։ Ստորև պետռեգիստրից վերցված տվյալները՝ կապված այս ՍՊԸ-ի հետ.
 
 
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի կինը, ըստ ընկերությունների գրանցման էլեկտրոնային ռեգիստրի, նաև «Թրի միրմեյդ բիչ» ՍՊԸ-ի տնօրենն է
 
Գերասիմ Գևորգյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել 2019թ.-ի հուլիսի 25-ին։ 2005-2007 թվականներին զբաղեցրել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը։ 2007-ին անձնական զեկուցագրի համաձայն ազատվել է քրեակատարողական ծառայությունից։ Գևորգյանը պաշտոնն ստանձնելուց առաջ՝ 2015-2018 թվականներին եղել է «Սպիտակի թռչնաբուծական կոմբինատ» ՍՊԸ-ի տնօրենը։ Կոմբինատը պատկանում է գործարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Ընկերության մյուս բաժնետերը «Դերժավա-Ս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ստանիսլավ Հովակիմյանն է։
 
Կոմբինատի նոր տնօրենն այսօր, իհարկե, զուգադիպությամբ ևս կրում է Գևորգյան ազգանունը:
 
Գերասիմ Գևորգյանի որդին՝ Կամո Գևորգյանը, «Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերն է: Ընկերությանը Սիսիանի քաղաքապետարանում վատ աչքով չեն նայում:
 
 
2018թ.-ի հունիսից Կամո Գևորգյանը հանդիսանում է նաև «Ստրոյմաստեր» ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրենը։
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրըՆավթը շարունակում է էժանանալ․ ԱՄՆ պահուստները՝ 1982-ից ի վեր նվազագույնինՔրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողինԿոշտ ուղերձ Մոսկվային, սպառնալիք Թեհրանից և աղմկահարույց գործեր Հայաստանում (տեսանյութ) Կազինոյի տերը՝ ընդդեմ հովվի․ Քեյջն ու Փայնը՝ նոր սերիալի գլխավոր դերերումԱյն ամենը, ինչ տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ. հրապարակվել է «Արցախի չլուծված հակամարտությունը» փաստաթղթի թարմացված խմբագրությունը Արսենին ինֆարկտի ժամանակ ցավազրկող են սրսկել. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Տեոտիուական․ աստվածների քաղաքը և կորած քաղաքակրթության գաղտնիքը (տեսանյութ) Ռուսական ռազմական օդանավերը լարվածություն են առաջացրել Ճապոնիայի և Թայվանի մոտԹրամփը խուսափողական պատասխան է տվել Կիմ Չեն Ընի հետ հնարավոր հանդիպման մասին հարցինՔոնը ուրիշին մի՛ զիջիր, տարան՝ ուժեղանալու են. Աղվան Վարդանյանը մեջբերեց Հրանտ Մաթևոսյանի խոսքերը (տեսանյութ) Ուոլ Սթրիթում վաճառքի ալիք է․ Nasdaq-ը կորցրել է 2,49 տոկոսԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (Լուսանկարներ) Կիմ Չեն Ընը հրամայել է Սամջիյոն օդանավակայանը ընդլայնել՝ այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներինԹրամփը չի բացառել Չինաստանում Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը․ նոր առաջարկ ՊեկինինԱրսենի մահը սպանություն էր կալանավայրում․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ) Թեյլոր Սվիֆթը կրկնել է ռեկորդը․ 5 ալբոմ անընդմեջ՝ «Գրեմմիի» գլխավոր պայքարումՀունվարի 1-ից id.e-social.am հարթակ մուտք գործելու կարգը կփոխվի․ ՀԾՀ-ով և գաղտնաբառով մուտքն այլևս հասանելի չի լինի Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով
Ամենադիտված