Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մելքոնյանը ԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունը Նավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել են Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին ԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերը Թրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներից Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասին Պուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր Լերչեկին ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին Դոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասին Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով 

Արցախում ֆավորիտները հայտնի են. ազդակներ՝ ՌԴ-ից և ԱՄՆ-ից

Վերլուծական
Փետրվարի 26-ից Արցախում մեկնարկել են նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններ: Նախագահի թեկնածուները 14-ն են, իսկ խորհրդարանական ընտրություններին մասնակից ուժերը` 12: Այս պահին Արցախում ակտիվ քարոզարշավ է ընթանում, և թեկնածուներն ամեն օր շրջում են տարբեր վայրերում, ներկայացնում իրենց ծրագիրն ու տեսլականը: Դատելով ստեղծված իրավիճակից, հարցումներից՝ կարող ենք փաստել, որ այս պահին ֆավորիտ են համարվում Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, Վիտալի Բալասանյանը և Աշոտ Ղուլյանը:
 
Թերևս բոլորին հետաքրքրում է, թե ինչ դիրքորոշում ունեն Արցախի նախագահի թեկնածուները ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ: Մասիս Մայիլյանը, մասնավորապես, հայտարարել է, որ կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման վրա: Վերջերս էլ Մայիլյանը մի հետաքրքիր դիտարկում էր արել՝ հայտարարելով, որ կարգավորման սկզբունքները վերանայման կարիք ունեն: Արայիկ Հարությունյանը խնդրի լուծումը չի տեսնում առանց Արցախի բանակցությունների սեղան վերադառնալու, ասել է թե, նրա արտահայտած մոտեցումը ոչնչով չի տարբերվում ՀՀ իշխանությունների առաջ քաշած սկզբունքներից: Աշոտ Ղուլյանի համար խնդրի նվազագույն լուծումը Արցախի անկախությունն է, իսկ առավելագույնը՝ միավորումը ՀՀ-ի հետ: Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանին, ապա պետք է նշել, որ այս շրջանում արված նրա բոլոր հայտարարությունների մեխն այն է, որ Արցախը պատրաստ է հակամարտության լուծման ցանկացած սցենարի՝ լինի դա բանակցային ձևաչաչափով, թե պատերազմի դաշտում: Մյուս կողմից՝ Բալասանյանը թեկնածուներից միակն է, ով հայտարարում է, որ բանակցային գործընթացը հետընթաց է ապրել՝ վերադառնալով 1997-ին: Բալասանյանը նաև միակն է թեկնածուներից, ով հայտարարել է, թե իր հաղթանակից հետո ՌԴ և Իրանի հետ մի շարք պայմանագրեր կկնքվեն, քանի որ այս հարցում վերոնշյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ 2019-ին ձեռք են բերվել բանավոր համաձայնություններ:
 
Արցախում ընթացող նախընտրական գործընթացների ֆոնին պակաս ուշագրավ չեն նաև դրսից եկող ազդակները: Դրանք հիմնականում վերաբերվում են նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին: Բանն այն է, որ վերջերս տեղեկություն էր տարածվել, թե ՌԴ իշխանությունները որոշում են կայացրել հինգ տարի ժամկետով սահմանափակել Մայիլյանի մուտքը Ռուսաստան: Մայիլյանը՝ ինքը, հերքել է այդ տեղեկատվությունը: Սակայն, անգամ ֆեյք լուրի տեսքով. սա, իհարկե, ակնհայտ մեսիջ էր ՀՀ իշխանություններին, որոնք այդ փուլում բավական ակտիվ պաշտպանում էին Մայիլյանի թեկնածությունը: Ըստ էության՝ ռուսական կողմը հասկացնում էր, որ Արցախում Մայիլյանի հաղթանակը իր համար անցանկալի է: Դրանից հետո Հայաստանի իշխանությունները փորձում են առավել միջնորդավորված աջակցել Մայիլյանին, օրինակ՝ վերջինիս հետ հանդիպման դելեգացնելով ՔՈ կուսակցության ներկայացուցիչներին: Ինչ վերաբերվում է աշխարհաքաղաքական մյուս խոշոր խաղացողին, ապա թվում է, որ արտաքուստ ԱՄՆ-ն որևէ ընդգծված հետաքրքրություն չի դրսևորում Արցախում ընթացող նախընտրական գործընթացների հանդեպ: Սակայն, Արցախ գործուղղված սորոսական դիտորդները սկզբնական շրջանում բավական ակտիվ կերպով իրագործում էին նույն Մայիլյանի լոբբինգը, սակայն, փատենք, որ վերջին շրջանում նրանց ավյունը փոքր-ինչ նվազել է այս հարցում:
 
Ապրիլին ընդառաջ առկա է ևս մեկ ուշագրավ հանգամանք: Քանի որ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են միաժամանակ, բավական հետաքրքիր է պատկերանում ԱԺ ապագա խմբակցությունների իրավիճակը: Այն դեպքում, եթե նախագահական ընտրություններում հաղթելու համար երկրորդ փուլ պահանջվի, պետք է պարզ լինի, որ թիմերից ոչ մեկին չի հաջողվելու ապագա խորհրդարանում տիրանալ մանդատների մեծամասնությանը: Տեսականորեն այդպիսի մեծամասնություն կարելի է ստանալ միայն առաջին փուլում թեկնածուներից մեկի հաղթանակի դեպքում: Բայց ընտրազանգվածի անորոշության բարձր աստիճանը կարող է փոշիացնել ձայները: Այդ դեպքում առանց ապագա խորհրդարանում մեծամասնության կոալիցիա ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունների՝ չի ստացվի: Հավանաբար այդ հանգամանքը մի շարք կուսակցությունների զսպում է կազմավորելու նախընտրական դաշինքներ, շատերը հակված են դաշինքներ կազմավորել ընտրություններից հետո:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը Պայթյուններ Բրազիլիայում ու Արգենտինայում, ավիաքաոս ԱՄՆ-ում․ աշխարհի ցնցող կադրերըԹրամփը կարող է հրաժարվել Իրանի դեմ նոր հարվածներիցՄակրոնը Մալայզիայում մտադիր է պայմանավորվել հազվագյուտ հողային մետաղների մատակարարումների շուրջ Մոսկվայում տաքսի էր վարում, հիմա Փաշինյանի քարոզիչն է․ Մուրազին՝ Հանրայինում տեղի ունեցածի մասինՊուտինը ներում է շնորհել քաղցկեղի դեմ պայքարող բլոգեր ԼերչեկինԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերինԴոնբասից դուրս գալ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց․ Զելենսկին՝ ԱՄՆ-ի հարցի մասինՊարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը
Ամենադիտված