Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ» Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 

Տավուշի թեմի առաջնորդը` Կաթողիկոսի հայտարարության և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքի մասին

Հայաստան
Օրեր շարունակ հանրության լայն շերտերի քննարկումների գլխավոր թեման հայ առաքելական եկեղեցին ու նրա սպասավորներն են: Քաղաքական բարձր ամբիոններից սկսած մինչև ֆեյսբուքյան ամենատարբեր օգտատերեր քննադատեցին ու վերլուծեցին նախ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հայտարարությունը, ապա Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքը: Երկու թեմաները սերտաճելով՝ դարձան համընդհանուր քննադատական ալիք՝ ուղղված եկեղեցու դեմ: ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը ստեղծված իրավիճակի մասին զրուցել է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ:
-Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն օրեր առաջ մտահոգություն էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության վերաբերյալ և հորդորել էր փոխել նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Քաղաքական բազմաթիվ գործիչներ, բազմաթիվ քաղաքացիներ կաթողիկոսին քննադատեցին քաղաքականացված հայտարարություններ անելու մեջ: Դուք ինչպե՞ս եք վերաբերում Կաթողիկոսի հայտարարությանը, և արդյոք արդարացվա՞ծ են նրան ուղղված քննադատությունները:
-Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Սուրբ Հարության Ավետիսով. Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Առաջին, քննադատել կարող է յուրաքանչյուրը՝ հավանել կամ չհավանել, բայց հատկապես պետական քաղաքական գործիչը իրավունք չունի նման կերպ խոսելու իր հանգամանքից բխած: Կարող են ցավ ապրել, չհամաձայնել, սակայն այդ բոլորը՝ զսպվածության սահմաններում՝ գնահատելով իրենց իսկ զբաղեցրած դիրքն ու կոչումը: Երկրորդ, Վեհափառ Հայրապետի հայտարարությունը հատվածաբար ներկայացնելը և թյուր մեկնաբանելը առնվազն սխալ է, եթե չասենք, որ մեղք է: Հայտարարությունն արված է համավարակի համատեքստում՝ բոլորի վերաբերյալ: Երրորդ, հարցը պետք է դիտարկել բարոյագիտական և ոչ թե քաղաքական հարթության մեջ։ Հայտարարության մեջ ո՛չ գնահատական կա տրված և ո՛չ էլ հարկադրանք կամ պարտադրանք` ուղղված որևէ մեկին: Կարծում եմ` հասցեատերն էլ քաղաքական գործիչները չէին: Իրենք քաղաքականացրեցին և քաղաքական բովանդակություն հաղորդեցին` տեղի տալով այս անհարկի իրավիճակին: Եվ վերջապես, Հայոց Հայրապետի լիարժեք իրավունքն է խոսել որևէ հարցի մասին կամ չխոսել, և որևէ մեկի թելադրանքով կամ պարտադրանքով այն չի կարող պայմանավորված լինել:
-Կաթողիկոսի հայտարարությանը հաջորդեց եկեղեցու հետ կապված նոր, ավելի ծավալուն քննարկում առաջացնող թեմայի օրակարգ դուրս բերվելը: ԱԱԾ-ում քննվող «օֆշորի գործով» մեղադրանք առաջադրվեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Չնայած՝ Կճոյանը մեղադրանքը չի ընդունել, այնուամենայնիվ, նրա մասին խոսակցություններն ու մեղադրանքները չեն դադարում: Ընդունելի՞ է արդյոք հասարակության այսպիսի պահվածքը հոգևորականի նկատմամբ: Կճոյանին ճանաչո՞ւմ եք անձամբ, ինչպե՞ս եք մեկնաբանում իրավիճակը, որի մեջ հայտնվել է նա:
-Նախ այս առիթով Մայր Աթոռը հայտարարությամբ հանդես է եկել, և ես ավելացնելու բան չունեմ։ Դարձյալ հրավիրում եմ հարգելու մարդու անմեղության կանխավարկածը և դադարեցնելու շահարկումները: Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես հոգևորականների նկատմամբ հասարակության կամ, ավելի ճիշտ, հասարակության մի մասի նման պահվածքին, դրանք եղել են ու շարունակելու են լինել՝ անկախ նրանից, թե ով ինչ ակնկալիք ու նպատակ ունի: Մի առիթով խնդրել եմ, որ աղոթեք մեզ համար՝ ձեր հոգևորականների համար, որպեսզի մենք չսայթաքենք և չսխալվենք, որպեսզի չվնասենք ձեզ:
-Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, խոսելով բազմաթիվ քաղաքացիների անունից, հայտարարեց, որ ժամանակն է փոխելու Ամենայն հայոց կաթողիկոսին: Միաժամանակ, մենք գիտենք, որ Կաթողիկոսը  ցմահ է ձեռնադրվում։ Արդյո՞ք քաղաքական գործիչն իրավունք ունի այսպիսի հայտարարությամբ հանդես գալու, և չի՞ պարունակում նրա խոսքը պառակտման վտանգ հավատացյալ ժողովրդի համար:
-Ես կարծում եմ այս մասին արդեն նշեցի, և նույն ոճի հանգույն՝ ոչ ես, ոչ էլ որևէ մեկը չենք պատրաստվում մեկնաբանել որևէ մեկի «հույսերն ու ցանկությունները» ընդհանրապես: Մենք ապրում ենք և գործում ենք, և դա մեր կյանքի հավատամքն է բաժանարար գծերի վերացման, միասնության, հասարակական հանդուրժողականության, ապաշխարության և հաշտության, մեր պետության և պետականության զորացման, մեր Սուրբ Եկեղեցու արաքելության և Տիրոջ Խոսքի քարոզչության և սիրո հաղթանակի համար: Մնացածը ավելորդ է և չարից:
-Ընդդիմադիր ուժերը նոր իշխանությանը մեղադրում են հակաեկեղեցական պահվածքի և հոգևորականների դեմ անընդհատ ինչ-որ արշավներով հանդես գալու մեջ: Արդեն երկու տարի անցել է իշխանափոխությունից, դուք նկատե՞լ եք ակնհայտ արշավ, որով իշխանությունը փորձել է արատավորել հոգևորականի և եկեղեցու բարի համբավը: Եթե այո, ապա ինչո՞ւ է դա արվում: Եթե ոչ, ապա ինչպե՞ս եք մեկնաբանում անընդհատ ակտիվացող թեմաները, որոնցում քննադատության առարկան հայ եկեղեցին ու սպասավորներն են:
-Ես բազմաթիվ առիթներով նշել եմ, շեշտել եմ և շարունակում եմ շեշտել՝ հալածանքը յուրաքանչյուր քրիստոնյայի նշանն է, և, հետևաբար, եկեղեցու և եկեղեցականի այս աշխարհում նույնպես: Այն եղել է և շարունակվելու է լինել՝ մեր Տիրոջ ժամանակից սկսած: Ժամանակ առ ժամանակ դրանք կշատանան կամ կնվազեն, բայց երբեք էլ չեն դադարի: Սա Եկեղեցու ճանապարհն է: Եվ պարզապես ցանկանում եմ խոսքս ամփոփել առաքյալի պատգամով, ըստ որի՝ մենք շարունակելու ենք ապրել և գործել, որպեսզի «դադարեն օտար վարդապետություններ ուսուցանելուց և չզբաղվեն սկիզբ ու վերջ չունեցող առասպելներով և ազգահամարներով, որոնք վեճերի դուռ են բացում՝ փոխանակ օգնելու մարդկանց հավատի և Աստծու ծրագրերի իրականացմանը: Գերագույն պատվիրանը սերն է՝ անարատ սրտից, մաքուր խղճմտանքից և անկեղծ հավատից բխած սերը: Այս պատվերը մոռացության տված, դատարկ վեճերի մեջ մտնելով՝ շատերը վեր են կացել օրենք սովորեցնելու մեզ. մինչդեռ ո՛չ իրենց ասածն են իմանում, ո՛չ էլ Աստծու օրենքը, որի մասին ճառում են մեծ վստահությամբ» (Ա ՏԻՄ. 1:3-8):
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» «Հրապարակ»․ Ռուբինյանին անվստահություն հայտնելու նախագիծ կներկայացվի՞ Փաշինյանի հրահանգով են Իրինա Յոլյանին դատի տալիս․ «Հրապարակ»Մարիամ Ավագյանը COP-17-ում բարձրաձայնել է արցախցիների վերադարձի հարցը․ իշխանությունը մտահոգված էր․ «Ժողովուրդ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)
Ամենադիտված