Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել Վրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվել Մինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին «Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ Աֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. Bloomberg Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարները Իրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվել Մոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համար Հանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում է 

Փաշինյանին տրված ժամանակը սպառվեց. ի՞նչ ռիսկեր է պարունակում «փուլային տարբերակը»

Վերլուծական

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են փուլային կարգավորման փաստաթուղթ: «…Այդ փաստաթղթերը ենթադրում են կարգավորման գործում առաջխաղացում փուլային մոտեցման հիմքով, որը ենթադրում է՝ առավել արդիական խնդիրների լուծում առաջին փուլում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային, տնտեսական ու այլ հաղորդակցությունների բացում: Երբ հանգենք այդ փաստաթղթերի ստորագրման որոշմանը, կարևորագույն քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարման գործում, որը պահանջում էր դադարեցնել պատերազմն ու սկսել պայմանավորվել: Հիմա պետք է պայմանավորվել և հենց դրան էլ ձգտում ենք որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ», ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարի այս հայտարարությունը չպետք է որ հանկարծակիի բերեր հայկական իսթեբլիշմենթիննայն պարզ պատճառով, որ նմանատիպ ակնարկներ էլ անում էր ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ընդ որում ՖԲ հայկական տիրույթում, այն էլ պանդեմիայի ամենաթեժ փուլում, երբ թվում էր, որ Արցախի հարցը մղվել է երկրորդ պլան: Գաղտնիք չէ, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր մարտավարությունը Արցախյան բանակցություններում ժամանակ ձգելն էր: Համանախագահների վերջին հայտարարություններից հասկանալի էր դառնում, որ համանախագահները Փաշինյանին տվել են այդ ժամանակը: Մինչդեռ Լավրովի հայտարարությունը գալիս է փաստելու, որ առնվազն ռուսական կողմը Փաշինյանին տրված ժամանակը սպառված է համարում և բացում է խաղաքարտերը՝ Փաշինյանին զրկելով մանեւրելու հնարավորությունից: Ի՞նչ փաստաթղթի կամ փաստաղթերի, ի՞նչ պայմանավորվածությունների և ի՞նչ փուլային մոտեցումների մասին է խոսում Լավրովը: Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման փաթեթային և փուլային տարբերակները, իհարկե, նորություն չեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս 1997 թվականին է կողմերին առաջարկել կարգավորման փաթեթային, իսկ հետո՝ փուլային լուծման ծրագրերը, որոնք այդպես էլ արդյունք չտվեցին: Եվ հենց փուլային տարբերակի շուրջ նախագահ Տեր-Պետրոսյանի և Հայաստանի իշխանության որոշ ազդեցիկ թևերի ու Արցախի ղեկավարության միջև առաջացած տարաձայնությունները դարձան Հայաստանում իշխանության պառակտման և Տեր-Պետրոսյանի հրաժարականի հիմնական պատճառը: Ընդհանուր առմամբ հայտնի են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընդունված կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերը: Փուլային տարբերակի առաջին փուլում նախատեսվում է «Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատագրում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ուղիների բացում»։ Այս փուլային տարբերակն իրենից ենթադրում է նաև հայկական զորքերի դուրս բերում: Փուլային տարբերակն իրենից ենթադրում է միակողմանի զիջումներ և հողերի փուլային հանձնում՝ մի բան, որին չեն համաձայնել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները, որին սակայն կողմ էր Լևոն Տեր-Պետրոսյանը: Փուլային տարբերակը հենց ՀՀ առաջին նախագահի որդեգրած օրակարգն էր Արցախի հարցում և այսօր Փաշինյանի թիմը փաստացի բանակցում է հենց այդ օրակարգի շուրջ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում մի քանի անգամ անդրադարձել էր Արցախի հարցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանը, ակնարկելով, որ այդ բանակցությունները շեղվել են ՀՀ համար ձեռնտու ընթացքից: Ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը: Որոշ վարկածների համաձայն՝ Սարգսյան-Փաշինյան մինչ հեղափոխական համաձայնության և պայմանավորվածության մաս էր կազմում Արցախի հարցում ստատուս-քվոյի պահպանումը, մինչդեռ, եթե Լավրովը ճիշտ է և սեղանին կարգավորման փուլային տարբերակն է՝ ստատուս-քվոն փոխվելու է, այն էլ՝ շատ արագ… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել է
Ամենադիտված