Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» «Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ» Nvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT 4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվել Լեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated Press Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում Լատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարները 

Հայաստանի գլոբալ հաջողության բանաձեւը

Հայաստան

Հաջողակ, խելացի և զարգացած երկիր լինելու համար չկան հստակ սահմանված և պատրաստիբանաձևեր: Չկան նաև ունիվերսալ մոդելներ, լուծումներ և դեղատոմսեր, որոնքմեխանիկորեն կիրառելու դեպքում ինքնըստինքյան գրանցվեին ցանկալի արդյունքներ, առանց հավելյալ ջանքի և խոչընդոտներ հաղթահարելու: Կյանքը դինամիկ փոփոխության մեջ է, դինամիկ և անկանխատեսելիորեն փոփոխվում են նաև աշխարհը և այն միջավայրը, որոնցում պետությունները պետք է ապահովեն իրենց անվտանգությունը, տնտեսական կայուն աճը, բնակիչների բարեկեցությունը, պետական և հանրային ինստիտուտների դիմակայունությունը:

Պատմականորեն, գոյատևման խնդիրներն առավել դժվար են լուծվել փոքր պետությունների համար՝ սահմանափակ ռեսուրսների, փոքր բնակչության և մեծ մարտահրավերների պատճառով: Վերջին տասնամյակների գիտության սրընթաց զարգացումը, տեխնոլոգիական թռիչքները և մարդկային հավակնությունների իրագործման հնարավորությունների աճը պետությունների զարգացման համատեքստում ձևավորել են նոր մտածողություն, հանգեցրել են սեփական դիրքերի վերանայման անհրաժեշտության և սպառողից դեպի առաջարկողի/ստեղծողի տրանսֆորմացիայի: Դրա շնորհիվ՝ մի շարք փոքր երկրներ, ինչպես օրինակ՝ Սինգապուրը, Կատարը, ԱՄԷ-ն, Իսրայելը և այլն, գերտերություններին զուգահեռ, դիրքավորվել են ոչ միայն որպես տնտեսապես և ռազմաքաղաքականապես առաջատար երկրներ, այլև՝ որպես ազդեցիկ խաղացողներ, որոնք արտածում ենիրենց ազդեցությունը թե՛ իրենց տարածաշրջաններում, և թե՛՝ գլոբալ  մակարդակում:

Իսկ ո՞րն է Հայաստանի տեղը և դերն այս «պայքարում»: Որքա՞ն մոտ է կանգնած Հայաստանը հաջողակ, խելացի և ազդեցիկ երկրների ընտանիքին: Արդյո՞ք Հայաստանում ձևավորվել է այն գիտակցությունը, որ այլևս գրեթե սպառված են լուծումներ գտնելու դասական եղանակները, որոնք արդյունավետ էին 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ, սակայն այսօր արդեն մրցունակ չեն: Ինչպե՞ս պետք է կարողանալ տարբերել առաջնային խնդիրները և մարտահրավերները երկրորդայիններից, ռազմավարականը՝ մարտավարականից: Ովքե՞ր կարող են խրախուսել և առաջնորդել մեզ բոլորիս գնալ արդյունավետության, նոր հնարավորությունների գեներացման և նվաճումների ճանապարհով:

Վերջերս, նախագահԱրմեն Սարգսյանը բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականի ինովացիոն բաժնի խմբագիր Ջոն Թորնհիլի հետ զրույցում հանգամանորեն անդրադարձել է վերոնշյալ հարցերին և առաջարկել իր մոտեցումները: Հայաստանը կարիք ունի հստակ տեսլականների և ռազմավարական մոտեցման՝ պատասխանելու այն հարցին, թե ինչպիսի՞ Հայաստան ենք ուզում տեսնել, և ամենակարևորը, ի՞նչ միջոցներով և գործիքներով կարելի է հասնել դրան: Հարցազրույցներում և ելույթներում Արմեն Սարգսյանը փորձում է հստակեցնել Հայաստանի կոորդինատները և գլոբալ իմիջը հարափոփոխ և քվանթային զարգացումներով անցնող աշխարհի քարտեզի վրա: Ըստ նրա՝ առավել շահավետ դիրքավորման հասնելու համար Հայաստանին անհրաժեշտ է որդեգրել ճկուն, աշխարհի փոփոխություններն ընկալող և տեխնոլոգիներին միտված մտածողություն: Արտաքին և ներքին քաղաքականությունները պետք է լինեն արդյունավետ, և պետք է վերագնահատել գիտության և նորագույն տեխնոլոգիաների դերը՝ նսպաստելու ընդհանուր տնտեսական աճին, բիզնեսին և ամբողջովին թարմացնելով և վերազինելով կրթական համակարգը: Ձեռքը պետք է պահել համաշխարհային գիտական և նորարարական միտումների զարկերակի վրա, որպեսզի Հայաստանը դուրս գա առավելագույնս շահած և մրցունակ:

Հայաստանը պետք է նաև դրոշակակիր դառնա մի շարք հարցերում: Այսպես, տևական ժամանակ է, որ նախագահ Սարգսյանը խոսում է փոքր երկրների ակումբ ստեղծելու իր գաղափարի մասին: Խոսքը փոքր հաջողակայն երկրների մասին է, որոնք թեև աշխարհագրական չափերի և ռեսուրսների առումով ունեն սահմանափակ հնարավորություններ, սակայն վարում են խելացի և ճկուն արտաքին և ներքին քաղաքականություն, ունեն նորարարության վրա խարսխված և նորագույն տեխնոլոգիաներով հարուստ տնտեսություն, մրցունակ և առողջ բիզնես միջավայր, կայացած և բարձր դիմադրողականություն ունեցող հանրային և պետական ինստիտուտներ և միտված են ապագային: Հայաստանի այս նախաձեռնությունն անշուշտ ողջունելի է, քանի որ, ըստ էության, սա չի դառնա տնտեսական, աշխարհաքաղաքական, ռազմական հարցերի քննարկման մի ակումբ, այլ՝ միհարթակ, որտեղ կարող ենք կիսել արժեքներ ու գաղափարներ և համախմբվել միմյանցից սովորելու համար։ Ակումբի նպատակը պետք է լինի համախմբել փոքր, բայց հաջողակ երկրներին, ներկայացնել գրանցած ձեռքբերումները, ապագայի տեսլականը և աջակցել միմյանց։

Նախագահ Սարգսյանը շատ է կարևորում նաև ստարտափները, որոնք ըստ նրա՝  կենսական դեր ունեն հատկապես Հայաստանի նորարարությունների առաջխաղացման գործում:Հայաստանին հաճախ սկսել են բնութագրել որպես «ստարտափային ազգ»: Հայկական ստարտափների համար ավելի շատ հնարավորություններ ստեղծելու և նրանց  համաշխարհային առաջնորդներին ավելի մոտեցնելու համար վերջերսգործարկվեց ATOM (Advanced TOMorrow) նախաձեռնությունը: Սա նախագահական նախաձեռնություն է՝ հիմնված Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացման վրա, որի նպատակն է առաջատար ՏՏ ընկերություններին բերել Հայաստան՝ զարգացնելու արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը, մեքենայական ուսուցման կարողությունները՝ ապահովելով նրանց և մեր տեղական հաստատությունների, բիզնեսի և այս ոլորտում բարձրակարգ ընկերությունների միջև սերտ համագործակցություն:

Այս նախաձեռնության նպատակներից մեկն է նաև խրախուսել, որ Հայաստանը դառնա արհեստական բանականության ոլորտում աշխարհի առաջատար երկրներից մեկը՝ որպես բաղադրիչ ունենալով նախևառաջ կրթությունը: Արհեստական բանականությունը մեր տեխնոլոգիական զարգացման օրակարգում արդեն դարձել է գերակա ուղղություն, և Հայաստանը ձգտում է դառնալ արհեստական բանականության համաշխարհային հանգույց:

Սփյուռքի հետ ճիշտ և փոխշահավետ գործակցությունը և ներուժի թիրախային օգտագործումը ևս մաս են հաջողության հասնելու բանաձևի: Ըստ նախագահ Սարգսյանի՝ սփյուռքը բնական կամուրջ և օղակ է Հայաստանի և աշխարհի միջև, ուստի հայկական սփյուռքն իր դերակատարումը պետք է ունենա Հայաստանի ազգային շահերը առաջ մղելու գործում: Մեր միասնական առաքելությունը պետք է դառնա ուժեղ պետականության միջոցով  ստեղծել համաշխարհային ազգի ցանցային մոդել՝ հստակ ընդունելով մեր ընդհանուր շահերը:

Իհարկե, շատերը, ովքեր ավելի շատ հակված են քաղաքականության մեջ սև կատուներ փնտրելուն և ուշադրություն են դարձնում ինտրիգներին, ասեկոսեներին, կարճաժամկետ արդյունքներին և հպանցիկ իրադարձություններին, նրանք նախագահի այս մոտեցումների և նախաձեռնությունների մեջ չեն տեսնի կարևոր ուղերձներ, հեռահարություն, տեսլական և պետականաշինությանն ուղղված ջանքեր: Նրանք կշարունակեն տարված լինել այս կամ այն ֆեյսբուքյան գրառման տակ մեկնաբանություններ գրելով կամ կարդալով, իրար վրա ցեխ շպրտելով, պիտակավորելով կամ ամեն տեսակ չճշտված տեղեկություն տարածելով և մատը մատին չխփելով այս երկրում որևէ բան փոխելու համար: Իսկ ովքեր խելամիտ են, տարբերում են բովանդակությունը ձևից, խորքը՝ մակերեսից, նպատակը՝ միջոցներից, նրանք կգնահատեն և կաջակցեն այդ և այլ պետականամետ ծրագրերին և հանդես կգան սեփական նախաձենություններով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»«Հրապարակ»․ Հայտնվել էի շրջափակման մեջ «Հրապարակ»․ Տարիներով մի թունել էլ չեն կարողանում կառուցել ՔՊ-ականը՝ ԱԺ-ում «առյուծացած». ո՞վ է ընդդիմադիրների վրա հարձակվող Տիգրան Գալստյանը․ «Ժողովուրդ»Կալինինգրադում ստեղծել են ռեկորդային երկարության սաթե ականջօղNvidia-ի ղեկավարի մտերիմը կասկածվում է Չինաստանի օգտին լրտեսության մեջ․ NYT4,1 միլիարդ տարվա երկնաքարը նոր ապացույցներ է տվելԼեհաստանում քաղաքական ճգնաժամ է հասունանում. Սահմանադրական դատարանի նախագահը հեռացվել է պարտականությունների կատարումից ԱՄՆ-ը կարող է հաջորդ շաբաթ վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները. Associated PressՏոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմումԼատվիայում քննարկվել է ԱԲ ոլորտում համագործակցության հեռանկարներըՌուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիրԱվելի լուրջ նայենք ՀՀ ԱԺ-ում երեկվա ծեծուջարդին. Արմեն Այվազյան Ապօրինի պահվող հրազեններ են հայտնաբերվելԱմերիկյան հետախուզական ինքնաթիռը մոտ յոթ ժամ պարեկություն է իրականացրել Սև ծովի վրաՌուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնեցնում են Աբու Դաբիում եռակողմ հանդիպման օրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Ներկայացվել է Սովի համաշխարհային ինդեքսը․ ինչ ցուցանիշներ ունի ՀայաստանըՏոկաև․ «Թուրքիան դարձել է աշխարհի ամենակարևոր երկրներից մեկը»Կարևոր բանակցություններ տեղի կունենան Թուրքիայում․ Զելենսկի Ռեալն ու ՊՍԺ-ն ստիպված կլինեն առնվազն 90 միլիոն եվրո վճարել Ման Սիթիի աստղի համարՌազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ նշանակվել են պաշտոններիԵս Իրանի դեմ պատերազմ չեմ սկսել, նրանք են մեզ հետ պատերազմ սկսել. Թրամփ Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները 36 ժամ ջուր չի լինելու Հռոմում բողոքի ցույցերը վերածվել են բախումների․ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառելՏեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը. քննարկվել են առաջիկա անելիքներին վերաբերող հարցերԿասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Եվրախորհրդարանի պատգամավոր․ Ադրբեջանը ջնջում է Լեռնային Ղարաբաղի հայերի պատմությունըԳերմանիան և Ուկրաինան նոր մարտական վերերկրյա ռոբոտ են պատրաստում ռազմաճակատ ուղարկելու համար2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Վազգեն Թևանյանը՝ աշխարհի առաջնության մեդալակիր Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության
Ամենադիտված