Ո՛չ զորակոչի, ո՛չ զորացրման որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվելու. Արծրուն Հովհաննիսյան
Հասարակություն
Որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի, ոչ զորացրման, չի իրականացվել եւ չի իրականացվելու։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ զինված ուժերը զորակոչն ու զորացրումն իրականացնում են բնականոն ընթացքով, կատարվում են պլանային միջոցառումներ, որեւէ հետաձգում՝ ոչ զորակոչի ոչ զորացրման չի իրականացվել եւ չի իրականացվելու։ Մտահոգվելու կարիք չկա»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)