Սուրը կապանքներից ազատվող ազգի ուժն ու հզորությունն է․ Քլոե Քարդաշյանի գրառումը
ՀասարակությունՌեալիթի-շոուի աստղ Քլոե Քարդաշյանը՝ Քիմ Քարդաշյանի քույրը, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է ՀՀ դրոշ-ն ու զինանշան-կախազարդն ու բացատրել դրա վրա պատկերված խորհրդանշանները։ «Սուրը կապանքներից ազատված հայ ժողովուրդն է, կապանքները՝ ազատության և անկախության պայքարը, իսկ ցորենի հասկը խորհրդանշում է հայերի աշխատասիրությունը։ Գրիչը հայի մտավոր և մշակութային ժառանգությունն է», - գրել է Քլոյե Քարդաշյանը։