Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը 

Սահմանը մենք ենք․ տավուշցիները շան բերանը տալու հայրենիք չունեն

Հասարակություն

Տավուշի մարզում դեռևս մի քանի օր առաջ բոլորն ապրում էին իրենց սովորական կյանքով ու առօրյայով, ռամկական համերաշխ ներդաշնակությամբ։ Բոլորը տարված էին հողագործությամբ, ինչով սովորաբար զբաղվում են գյուղաբնակները։ Սակայն մի կրակոց, ու բոլորի սիրտն արդեն դիրքերում էր՝ տղաների մոտ։ Տավուշի մարզի բնակիչները պատմում են՝ սկզբից կարծել են, թե սովորական կրակոցներ են, որոնք տարվա մեջ մի քանի անգամ կրկնվում են, բայց դրանք հետզհետե սաստկացել են։ 

«Սարսափելի ապրումներ էին, երբ նկատում էինք, որ կրակում են տարբեր տրամաչափի զենքերից, հիմնականում, տանկ, հրետանի։ Ինչ խոսք, վախենում էինք, բայց առաջին հերթին վախենում էինք ոչ թե մեր, այլ դիրքերն անառիկ պահող տղաների համար»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ Ինեսսա Ոսկանյանը։

«Տեսնես ո՞վ կրակեց, ո՞ր կողմ գնաց, հո բան չեղա՞վ տղաներին․․․»,- մտածել են գյուղաբնակները։

Իննեսայի խոսքերով՝ կրակոցները սկզբում ուղղված են եղել դիրքերին, հետո սկսել են մերթընդմերթ կրակել նաև գյուղերի վրա․ «Բնակչությունը սկսում էր պատսպարվել նկուղներում, քնում էին սառը հատակին, (ու դեռ հարց է՝ քնու՞մ էին, թե՞ ոչ)։ Բոլորիս աչքերը սառել էին, ու քունն անգամ ցանկալի չէր, աղոթքը սառել էր մեր շուրթերին, բայց  անընդհատ աղոթում էինք, որ դիրքերը խաղաղվեն, տղաներն էլ ողջ-առողջ հետ գան»,- վերհիշում է մեր զրուցակիցը։

Գյուղացիներին հիմա անհանգստացնում է հարաբերական լռությունը․ «Երբ կրակոցները ժամերով դադարում են, ավելի ենք վախենում, զգում ենք, որ ավելի մեծ բան է սպասվում, կռիվը ավելի ուժեղ է լինելու դիրքերում»,- նկատում է Ինեսսան։

Ինչ սկսել են կրակոցները, օրերն էլ սկսել են դժվար մթնել ու լուսանալ․ «Սրտատրոփ սպասում ենք լավ նորությունների, հուսով ենք, որ մեր տղերքը չեն պակասի»,- ասում է Ինեսսան և հավելում․ «Մեր մարտական ոգին ամուր է, բոլորս պատրաստված ենք, հենց ասեն՝ իրավիճակը լուրջ է, ու մեր կարիքը կա, բոլորս միահամուռ կբարձրանանք դիրքեր՝ մեծ թե փոքր, աղջիկ թե տղա»։

Ինեսսան պատմում է՝ մարդիկ կան՝ գնում են գյուղից, բայց նրանց չեն մեղադրում․ «Փոքր երեխաներ ունեն, ուժգին կրակոցները շատ են ազդում նրանց հոգեբանության վրա, դրա համար էլ անհրաժեշտության դեպքում գնում են։ Մենք էլ մնում ենք, որ վերահսկենք գյուղի իրավիճակը»,- ընդգծում է  նա։

Նորաշենցի մեկ այլ բնակիչ պատմում է՝ գիշերը կրակոցների ձայների տակ քնել չէին կարողանում՝ վախենում էին․ «Գիշերը՝ ժամը 4-ին սկսվեց. կրակում էին խաղաղ բնակչության շրջանում, կրակում էին խոշոր տրամաչափի հրետանային միջոցներից` ռազմավարական ենթակառուցվածքներին»,- ասում է մեր զրուցակից Լիլիթ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ սահմանապահ բնակչության՝ մեծահասակների համար կրակոցները սովորական են, իսկ իրենց՝ երիտասարդների համար` անսովոր։

Բերդի շրջանի Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչ Անի Կիզիրյանի խոսքերով՝ ներկայիս դրությամբ իրավիճակը շատ հանգիստ է, բնակչությունն էլ մատնված չէ խուճապի․ «Շամշադինի զավակներ ենք, հարկ եղած դեպքում պատրաստ ենք ամեն ինչի և ցանկացած պահի կարող ենք անել ամեն ինչ»,- ընդգծում է Անին։

Բնակիչը կարևորում է՝ տարբեր մարզերից օգնություն են ստանում, հիմնականում, անվադողեր․ «Շատերն իրենց տներում պատսպարում են մեր երեխաներին, ամեն կերպ փորձում են օգնել»։ 

«Տավուշը մենք ենք, սահմանը մենք ենք ու ամեն գնով պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք»,- այս ոգով են ապրում տավուշցիները:

Արփինե Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ինԱՄՆ-ն ու Չինաստանը քննարկել են մաքսատուրքերի փոխադարձ նվազեցումը
Ամենադիտված