Արարատի մարզում Այգավանի կամուրջը նորոգվում է, որը կտեւի 90 օր. այն միակողմանի փակ է
Հասարակություն
Այգավան համայնքի մոտ գտնվող կամրջի նորոգման աշխատանքները։ Կամրջի նորոգումն իրականացվում է «Արարատ ճանշին» ՍՊ ընկերության կողմից։ Աշխատանքներն ընթանալու են 90 օր։
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ աշխատանքների անվտանգ եւ բնականոն ընթացքն ապահովելու նպատակով կամուրջը միակողմանի փակ է։ Կամրջի հատվածում տեղադրված են անվտանգության նշաններ։
Նախարարությունը վարորդներին հորդորում է տվյալ ճանապարհահատվածում լինել զգոն եւ պահպանել անվտանգ երթեւեկության կանոնները։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)