Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ 

Տեղի ունեցավ դասագրքերի փորձնական օրինակների շնորհանդեսը

Սփյուռք

Օգոստոսի 28-ին «Զանգակ» հրատարակչության գրատանը տեղի ունեցավ Սփյուռքի մեկօրյա հայկական դպրոցների համար նախատեսված «Այբբենարան», «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 1» և «Արևմտահայերէնի դասագիրք. ընթերցարան 2» դասագրքերի փորձնական օրինակների շնորհադեսը: Դասագրքերի լույսընծայումը միտված է ամբողջ Սփյուռքում արևմտահայերենի միասնական ուղղագրական և ուղղախոսական համակարգերի ամրապնդմանը: Ներկայումս տարբեր երկրներում աշխարհասփյուռ հայությունը խոսում է արևմտահայերենի տարբեր տարատեսակներով, ուղղագրական և ուղղախոսական նկատելի կամայականություններով: Երևույթն իր մեջ վտանգներ է պարունակում, քանի որ այսպիսով հայությունն աստիճանաբար հեռանում է դասական արևմտահայերենի սահմաններից, առաջանում է լեզվի պահպանման լրջագույն խնդիր: Նշված հանգամանքների գիտակցումը առիթ հանդիսացավ, որպեսզի ՀՀ սփյուռքի նախարարի հանձնարարականով սկիզբ դրվի միասնական արևմտահայերենի հիմքով դասագրքերի ստեղծմանը:

Դասագրքերի շնորհանդեսին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշեց. «Դարեր շարունակ պետականությունից զուրկ տարածքում գործելով արևմտահայերենը, սփյուռքյան կազմակերպությունների, անհատների ջանքերով է պահպանվել ու փոխանցվել սերնդեսերունդ: Ժամանակի ընթացքում ստեղծվել են դասագրքեր: Սակայն անկախության ձեռքբերումից ի վեր մեր լեզվի կարևորագույն ճյուղերից մեկը պետք է լիներ պետության ուշադրության կենտրոնում: 2010 թվականին Ծաղկաձորում կայացած «Արևմտահայերենի ուսուցման հիմնախնդիրները Սփյուռքում» գիտագործնական համաժողովին ընթացքում առաջադրված հիմնախնդիրների, Սփյուռքում տիրող իրավիճակի քննարկման արդյունքում ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ պատասխանատվություն վերցրեց ստեղծել դասագրքերը»:

Նախարարը հավելեց, որ միասնական դասագրքի լույս ընծայումը բնավ չի ենթադրում պարտադրանք, որ բոլոր դպրոցները պետք է անցնեն այս դասագրքերի կիրառմանը: Նորաստեղծ դասագրքերը ստեղծված են արևմտահայերենի միևնույն քերականական, ուղղագրական և ուղղախոսական սկզբունքների նույնականացմամբ:

Դասագրքերի մշակմանը մասնակցել են արևմտահայերենի սփյուռքյան և հայաստանյան մասնագետները: Փորձնական դասագրքերն արդեն իսկ առաքվել են սփյուռքի ազգային վարժարաններ, հայկական մեկօրյա կրթական հաստատություններ: Փորձարկումից հետո ի մի կբերվեն բոլոր առաջարկներն ու դիտողությունները: Աշխատանքային հանձնախումբն ու մասնագետները հաշվի կառնեն դրանք դասագրքերի վերջնական տարբերակների հրատարակումը պատրաստելիս:

Դասագրքերի շնորհանդեսին ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը պայմանականորեն բաժանված երկու հայկական աշխարհների՝ Հայրենիքի և Սփյուռքի համար նշանակալի նխաձեռնության համար:

Զանգակ հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանը դասագրերի տպագրությունը համարեց մի հզոր առանցք, որի շուրջը պետք է համախմբել: Ըստ նրա՝ արևմտահայերենը համակարգման կարիք ունի, և գրքերի տպագրությունը նշանակալի քայլ դիտարկեց:

ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Յուրա Ավետիսյանը նշեց, որ միասնական լեզվի դասագրքի խնդիրն իրոք կա Սփյուռքում, չնայած այն հանգամանքին, որ ժամանակի ընթացքում բազում դասագրքեր են ստեղծվել:

Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը գրքերի լույսընծայումը խիզախ ձեռնարկ համարեց՝ նշելով, որ արդեն 10 տարի է, ինչ նմանատիպ դասագրքերի ստեղծման հրատապ հարցը քննարկվում էր: Լ. Անանյանի խոսքով դասագիրքը լեզվական խնդրից բացի սփյուռքահայ երեխաներին հայկական խորհրդանիշերին ծանոթացնելու առաքելություն ունի:

Հալեպի «Քարեն Եփփեն» վարժարանի ուսուցչուհի Ալին Բանոյանը հուզումով և ուրախությամբ երախտագիտություն հայտնեց ՀՀ սփյուռքի նախարարությանը, ինչպես նաև դասագրքերը ստեղծող աշխատակազմին՝ համոզմունք հայտնելով, որ արված հսկայական աշխատանքի արդյունքը վայելելու են աշխարհասփյուռ հայ մանուկները:

ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռ. Սաքապետոյանը դասագրքերի հիշատակումը համառ, հաստատակամ և շատ շնորհակալ աշխատանքի արդյունք համարեց:

Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման ամբիոնի վարիչ Լալիկ Խաչատրյանը նշանակալի համարեց փաստը, որ նման քայլ ձեռնարկվել է հենց Հայաստանում:

Շնորհանդեսին ներկա էին ժամանակակից լեզվաբաններ, գիտնականներ, սփյուռքահայ ուսուցիչներ, ովքեր ևս կարևորեցին և բարձր գնահատեցին դասագրքերի ստեղծման նախաձեռնությունը' բազմիցս մատնանշելով միասնական արևմտահայերեն ունենալու և սովորեցնելու արդիականությունը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում» ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ մարզիկը UFC Fight Night 292 մրցաշարում հաղթել է ադրբեջանցի մարզիկին «Սպառնալիքն իրական է և անընդհատ փոխվում է». Ֆլորիդայում Թրամփի նստավայրի մոտ ՀՕՊ համալիրներ են տեղակայել Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար
Ամենադիտված