Փաշինյանի հրահանգով պաշտոնանկ են եղել ոստիկանապետի երեք տեղակալները. «Իշխանություն»
Քաղաքական
«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ քիչ առաջ աշխատանքից ազատվել են ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Վարդան Վարդանյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանապետի տեղակալ Արթուր Խուդինյանը, և ՀՈԳՎ պետ, ոստիկանապետի տեղակալ Կարեն Հակոբյանը:
ՆԳՆ Ոստիկանության ղեկավար կազմի պաշտոնանկությունները պայմանավորված են Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցած աղմկահարույց սպանություններով: Նման հրահանգ է տվել անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՆԳՆ-ից, սակայն մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը զանգերին չի պատասխանում»,- գրել է լրատվականը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան