Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինել Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը ՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմով Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանի Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ավստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանը Նախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել է Սախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանին Ստեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներ Հայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանը 

Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել. ԿԳՄՍ նախարար

Քաղաքական
Նորահայտ և ոչ այնքան նորահայտ գործիչներին կարծես խորհուրդ են տվել անդրադառնալ դպրոցներին՝ որպես քաղաքական միավոր շահելու հարմար թիրախ: Ով որ խորհուրդ է տվել, առերևույթ տեղեկացվածության, իմացության և հիշողության հետ լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
«Աշակերտի թվով ֆինանսավորվող դպրոցների հրամանը վերցրել են, դրանում ընդգրկված դպրոցների թիվը, ընդ որում՝ նույնիսկ դա էլ նորմալ չճշտելով, դարձրել դրոշակ ու պնդում են, թե այդ դպրոցները 2026 թվականի սեպտեմբերի 1-ից փակվելու են: Ամոթ է, ակնհայտ սուտ եք ասում:
 
Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս. հեռու մնացեք դպրոցների թեմայից: Դպրոցների մասով չեք գտնի որևէ ուղղություն, որտեղ Կառավարությունը առաջընթաց չի գրանցել վերջին տարիներին: Ընդ որում՝ նշանակալի ու էական առաջընթաց:
 
Դպրոցների պահպանման ծախսերը շարունակաբար ավելանում են. շուրջ 130 մլրդ դրամ ուղղվում է միայն այս նպատակին, 2018-ի համեմատ՝ շուրջ 57 տոկոսով ավելի։
 
Միայն անցյալ տարի միաժամանակ շինարարության տարբեր փուլերում է եղել ավելի քան 320 դպրոց, դրանցից ավելի քան 100-ն արդեն ավարտված է, մյուսները կավարտենք առաջիկայում։ Երբեք այս ծավալի դպրոցաշինություն մեր երկրում չի եղել՝ անկախությունից ի վեր։
 
Ուսուցիչների վարձատրության հավելյալ հինգ ծրագրերին նախորդ տարի ավելի քան 15 մլրդ դրամ ենք հատկացրել՝ 65 անգամ ավել, քան 2018-ին, երբ միայն մի ծրագիր կար՝ 263 մլն դրամ ծավալով։
 
2024-2025 ուսումնական տարում 4000 նոր ուսուցիչ է դպրոց մուտք գործել, որոնց շուրջ 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան անձինք, կեսից ավելին՝ գյուղական դպրոցներում։
 
Ավելին՝ գյուղական մինչև 100 սովորող ունեցող ուսուցիչների համար առանձին հավելավճար ենք ներդրել, որից օգտվում է ավելի քան 3100 ուսուցիչ։
 
Գյուղական փոքր դպրոցներին պատշաճ ֆինանսավորում ենք հատկացրել, որ տարբեր տարիքային դասարանների երեխաների հետ միաժամանակ, օրինակ, մաթեմատիկա չպարապեն, ամեն տարիք իր առանձին ծրագրով սովորի։ Դպրոցների ֆինանսավորման փոփոխությամբ բոլոր միջնակարգ դպրոցներին հնարավորություն ենք տվել, որ ավագ դասարանների երեխաները իրենց մասնագիտական կողմնորոշմամբ առարկաները խորացված սովորեն։ Ու հիմա ունենք դեպքեր, երբ, օրինակ, դպրոցում մի երեխայի համար խորացված քիմիա ու կենսաբանություն ենք դասավանդում, ու դա անում ենք, որովհետև այդ երեխան ուզում է բժիշկ դառնալ, ու նրա բնակության վայրը չպիտի սահմանափակի նրա երազանքներն ու նպատակները, ու սա է պետության պատասխանատվությունը. մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր երեխայի հասանելի դարձնել որակյալ կրթությունը։ Որ լավ կրթության համար մարդիկ բնակության վայր ու տեղ չփոխեն, մնան իրենց տներում, և նրանց երեխաները ստանան նույն հնարավորությունը. գնան լավ դպրոց՝ հագեցած լավագույն պայմաններով ու միջավայրով, շփվեն հասակակիցների հետ, զարգացնեն իրենց նախասիրությունները, դառնան մրցունակ քաղաքացի, լավ սովորեն, որ լավ ապրեն։
 
Ու եթե ոմանց թվում է, թե իրենց ստերով որակյալ կրթության հասանելիության մեր հանձնառությունը շեղելու են, չարաչար սխալվում են։ Պատրաստ եմ յուրաքանչյուր բանավեճի, յուրաքանչյուր հարթակում, յուրաքանչյուրի հետ՝ ցույց տալու, որ ձեր արածը բարոյական չէ։ Երեխաների ճակատագրի վրա մի՛ խաղացեք։ Հասկանում եմ, որ ձեր երեխաները չեն, տարիներով բարեգործության լավ մատերիալ եք միայն դիտարկել, հիմա ինչի պիտի այլ կերպ վարվեք որ։
 
Վստահ եմ՝ մենակ ես չեմ, որ դա հասկանում եմ»,- նշել է նա։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանըԵվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում«Կիմ Չեն ընյան» ընտրություններ. շատերը վախենում են Նիկոլի տեռորից. ՀամբարյանԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԹՐԻՓՓ համաձայնագիրը հասավ ԱԺ․ Գաղտնի հաշիվների մեղադրանքներ՝ Քուշների հասցեին«Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրելՀորդանանում զինված հարձակում է տեղի ունեցելԵվրոպայում պանրի հետ կապված լուրջ խնդիրներ են սկսվել. PoliticoԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետըՌուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է ԱՄՆԱվստրիան հայտարարել է 4 ռուսաստանցի դիվանագետի արտաքսման մասինՌԴ երկաթուղիները դիտարկում են Վրաստանի տարածքով Թուրքիայից և Ադրբեջանից միրգ ու բանջարեղեն ներկրելու հնարավորությունըԱրման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են երիտասարդության ոլորտի ծրագրերըԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել ՄեսսինՀաստատվել են ջրամբարի, ճանապարհների և թունելների կառուցման ու վերանորոգման ծրագրերըԱյս ամառ Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացելԿիևին՝ ՆԱՏՕ-ից հրաժարվելու առաջարկ, Չինաստանի նոր քայլերը Թայվանի շուրջ, Մակրոնը վիրավորել է ԹրամփինՄելանյա Թրամփի միջնորդությամբ Օլեշկիում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղային հրադադար է հաստատվելՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՄինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվելՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 23-ին87 տարեկանում մահացել է հայտնի նկարիչ, գրաֆիկ և ծաղրանկարիչ Վլադիմիր ԱբրոյանըԴիլիջանի գործող թունելին զուգահեռ նոր՝ 2365 մետրանոց թունել կկառուցվիՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ալիևը՝ սահմանադրության, Եվրոպան՝ օրենքների. ԿարապետյանՌուսաստանից 40 հազար տոննա դիզվառելիք է ուղևորվում ԱՄՆ՝ 2022-ից ի վեր առաջին անգամԻսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության՝ 1967-ից ի վեր առաջին անգամ39-ամյա տղամարդը ձերբակալվել է անցորդների ուղղությամբ կրակելու կասկածանքով․ վիրավորների մեջ է նաև 12-ամյա երեխաԳերմանիան «ինտենսիվ լրտեսության» թիրախում է․ Մերցը՝ ռուսական հետախուզության մասին
Ամենադիտված