Տավուշի բնակչությանը տարհանման կոչեր չեն արվել. ԱԻՆ-ը հերքում է
Հասարակություն
Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել: Այս մասին ասված է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Սոցիալական հարթակում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ ԱԻՆ-ը շարունակում է արդյունավետ և սերտորեն համագործակցել ԶՈՒ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- հայտնում են նախարարությունից:։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)