Արամուսի 18 տարվա համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով
Հասարակություն
Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել:
Արդեն նախկին ղեկավարը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել պաշտոնից. «10 տարուց ավել սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, արդեն հնարավոր չէր աշխատել»,- ասաց Նիկողոսյանը և ավելացրեց, որ որևէ կոնֆլիկտ չի ունեցել թե՛ բնակչության, թե՛ համայնքապետարանի աշխատակիցների հետ:
Նշենք, որ ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Հավելենք, որ Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի։
Արփինե Հակոբյան


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)