Գրետա Թունբերգը Գյուլբենկյան հիմնադրամից 1 միլիոն եվրո մրցանակ է ստացել (տեսանյութ)
Հասարակություն«Ես անչափ զգացված եմ՝ ստանալու «Gulbenkian Prize for Humanity!» մրցանակը, որը կազմում է1 միլիոն եվրո: Մենք գտնվում ենք կլիմայական արտակարգ իրավիճակում, և իմ հիմնադրամը հնարավորինս արագ նվիրաբերելու է ամբողջ մրցանակային գումարը՝ աջակցելու այն կազմակերպություններին և նախագծերին, որոնք պայքարում են աշխարհի համար՝ պաշտպանելով բնությունը տարբեր էկոլոգիական աղետներից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը՝ հավելելով, որ գումարի մի մասը կտրամադրվի Covid-19-ի դեմ պայքարին։