Արարատի մարզում 66-ամյա տղամարդը փորձել է տան բակի չոր խոտն այրել, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ
Հասարակություն
Այսօր՝ հուլիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ԱԻն ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։
Փրկարարները մարել են թիվ 47 տան և դրա հարևանությամբ բռնկված ու տարածված կրակը, որտեղ էլ հայտնաբերել են տղամարդու դի։
Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը և ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը նշված տան բնակիչ՝ 66-ամյա Մ. Պ-ն էր։
Կայքի տեղեկություններով՝ Մ. Պ-ն իր տան չոր խոտը վառելիս է եղել, և այն տարածվել է հարևանի տարածք, ու փորձել է մարել նաև այդ կրակը, սակայն ծխախեղդ է եղել, իսկ մարմնի որոշ հատվածներ էլ այրվել են։
Փաստի առթիվ Գ. Մանասերյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից