Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ» Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել. «Հրապարակ» Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ» Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել Պատմական հանդիպում Սպիտակ տանը․ հայ հոգևոր առաջնորդները՝ Թրամփի հետ ՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները» Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ» Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ» Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ» Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ» 

«Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել

Հասարակություն

Երեկ Ամուլսարի ճանապարհները ապօրինի շրջափակած անձանց խումբը հերթական աղմուկի ու ապատեղեկատվության ալիքն էր բարձրացրել` շարունակելով արդեն երկու տարի տևող ապօրինության տրամաբանությունը՝ ուղղված օրենքի, պետության ու սեփական համայնքի բնակիչների դեմ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Լիդիան Արմենիան»։

««Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ Ջերմուկ համայնքից աշխատակիցների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։ Հատկանշական է նաև, որ սեփական համայնքում օրինական աշխատանքով և ոչ թե կասկածելի աղբյուրներից սնվելով ճանապարհ փակելով ապրելու ցանկություն ունեցող իրենց իսկ համայնքի բնակիչներին ապօրինություն իրականացնողները անվանում էին «վարձկաններ»։

Հարկ ենք համարում նշել, որ այս իրավիճակը, երբ օրինական աշխատանքով զբաղված համայնքի բնակիչների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում նման ապօրինի ոտնձգություններ, հնարավոր է դարձել իրավապահ համակարգի երկամյա թողտվության, այս տարածքում օրենքի ու օրինականության բացակայության հետևանքով։ Երեկվա արհեստական աղմուկը ևս մեկ ապացույց էր, որ ճանապարհ փակողները չեն ներկայացնում համայնքը, ամեն ինչ անում են համայնքում անհարկի խժդժություններ ու բախումներ ստեղծելու համար։ Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ։ Նման պահվածքը նաև երեկ ոստիկանության ընդգծված կրավորականության հետևանք է, երբ սեփական համայնքում աշխատելու օրինական իրավունք ունեցող հարյուրավոր մարդկանց շահերը պաշտպանելու փոխարեն, տեղի ոստիկանությունը ապօրինություն իրականացնողների հանդեպ դրսևորում էր աննախադեպ հանդուրժողականություն, օրենքի, այդ համայնքների հարյուրավոր բնակիչների ապրելու, աշխատելու ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովելու իրավունքի հաշվին։

Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։ «Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են»,- ասված է հայտարարության մեջ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ալիևի նոր հայտարարությունները․ սպառնալիքներ, մեղադրանքներ ու «խաղաղության» թեզեր. «Փաստ»Մանկապղծության նոր դեպք է արձանագրվել. «Հրապարակ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Սկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»«Հրապարակ»․ Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրելՊատմական հանդիպում Սպիտակ տանը․ հայ հոգևոր առաջնորդները՝ Թրամփի հետՔՊ-ն պատրաստվում է Հայկ Սարգսյանին հեռացնել կուսակցությունից․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Ձեւավորվել են ԱԺ «տուր-­ագենտստվոները»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Ով և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Թանկացումների նոր վտանգ․ ԿԲ-ն բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը. «Փաստ»Ռյուտեն Թրամփի ճնշումը ՆԱՏՕ-ի դաշնակիցների վրա համեմատել է «ադրենալինի չափաբաժնի» հետ Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարը ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում 68 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Զելենսկին հրահանգել է ստուգել պետական կառույցների ղեկավարներին՝ կոռուպցիոն ռիսկերի պատճառով Մահացել է Իտալիայի ամենատարեց տղամարդը Կալասը հայտնել է՝ ԵՄ-ն Ուկրաինային ավելի քան 220 մլրդ եվրոյի օգնություն է տրամադրել Saudi Aramco-ն մտադիր է առաջիկա օրերին մասամբ վերականգնել «Արևելք-Արևմուտք» նավթամուղի աշխատանքը Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը 24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում«Օձը ուրբաթ օրը դահլիճ էր մտել, այսօր էլ՝ սանհանգույց». մանկապարտեզը 2 օրով փակել են Նոա Ուայլին «Էմմի» մրցանակի է արժանացել «Փիթ» սերիալում գլխավոր դերի համարՏղամարդկանց «արքայադստեր դարաշրջանը»․ կանայք սկսել են ավելի շատ վաստակել և վճարել նրանց փոխարենՀութիները Մեքքայի վրա հարձակվելու իրենց մտադրության մասին տեղեկությունները սուտ են որակելԿյանքից հեռացել է Տիգրան Ղազարյանը Քաղաքացին Մալիշկա գյուղի կամրջի մոտ զենք-զինամթերք է թողել Ինչպես ճիշտ գովել շանը․ կինոլոգը նշել է կարևոր կանոններըՖիդանը Արաղչիի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըԿենդանակերպի այս նշանները շուտով կստանան Տիեզերքից մի ուղերձ, որը կփոխի ամեն ինչ Ճապոնիան մինչև 2031 թվականը կգնի 52,000 ունիվերսալ անօդաչու թռչող սարքP. Diddy-ի դուստրերը համարձակ կերպարներով հայտնվել են Նյու Յորքի նորաձևության շաբաթումԴաղստանում համաշխարհային գաստրոնոմիական ռեկորդ է սահմանվել․ 100-մետրանոց սեղանին 305 ուտեստ է մատուցվելԱկնաբույժը բացատրել է՝ ինչպես տարբերել աչքի ալերգիան վարակից«Ամուսիններ են եղել». նոր մանրամասներ Կոտայքում 4 կյանք խլած ողբերգական վթարից (տեսանյութ) Լավրովի կոշտ ուղերձը՝ Փաշինյանին․ Հյուսիսային Կորեան միջուկայինով է սպառնում ԱՄՆ-ին (տեսանյութ) Ed Sheeran-ի շրջագայության բոլոր հրավիրված արտիստները հրաժարվել են մասնակցությունից՝ ի աջակցություն Պաղեստինիինչի՞ պետք է խաղաղության գնամ նրա հետ, ով նենգափոխում է մեր պատմությունը․ Իշխանյան (տեսանյութ) Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ Խոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներ BRICS-ի տնտեսական կշիռը գնալով կտարբերվի G7-ի կշիռիցՈ՞վ էր այն աշխարհահռչակ սուպերմոդելը, որը մասնակցեց «Հայաստանի օրերը Մոնակոյում» միջոցառման DAMIRAH ոսկերչական բրենդի շնորհանդեսին Հայկ Սարգսյանը պետք է դեռ ապացուցի ասածը, վերջին նիստին միայն բարևեց ու անցավ․ Բագրատյան (տեսանյութ) Ագրոնոմը զգուշացրել է՝ ինչ կարող է տեղի ունենալ, եթե ուշացնեք կարտոֆիլի բերքահավաքըՈւշադրություն վարորդներին. Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 18-ից Հութիները պնդում են, որ հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայում գտնվող թիրախներին
Ամենադիտված