Կորոնավիրուսից 41 տարեկանում մահացել է ՊԵԿ փորձառու աշխատակից Ռաֆայել Գյուլասարյանը
Հասարակություն
Խորը ցավով հայտնում ենք, որ 41 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է փորձառու մասնագետ և պատասխանատու աշխատակից ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 9 բաժնի պետ Ռաֆայել Գյուլասարյանը: Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Նա կարևոր ներդրում է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի գործունեության մեջ: Նշենք, որ Ռաֆայել Գյուլասարյանի մոտ հաստատվել էր կորոնավիրուս հիվանդություն:
ՊԵԿ անձնակազմը ցավակցում է Ռաֆայել Գյուլասարյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից