Հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող կին
Հասարակություն
Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 31-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գրիբոյեդով փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին․ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել են անգիտակից վիճակում գտնվող Ջեմմա Ե․-ին (ծնված 1935 թ․), ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից