ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել Երբեք չէի պատկերացնի, որ մեր ընտանիքը կդառնա հինգ հոգանոց․Լուսինե Թովմասյան Ֆինանսական շաբաթ. Ո՞ր նշաններին են աստղերը խոստանում անսպասելի շահույթներ Սիրված երգիչ Տիգրան Ասատրյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել (ֆոտոշարք) Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Նոր տարին նշելու համար (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները 

Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը

Հասարակություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ամփոփվել են 2020թ. առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության, պետական շահերի պաշտպանության ոլորտում մարզի դատախազության նախաձեռնությունների արդյունքները: 

«Ըստ այդմ՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 69 քրեական գործ: Այս ցուցանիշը, չնայած կորոնավիրուսային համավարակի հարուցած բարդություններին՝ 27-ով կամ 64%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:  

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 31-ը՝ տեղական ինքնակառավարման, 3-ը՝ կադաստրային, 1-ը՝ բանկային, 6-ը՝ առողջապահության, 7-ը՝ սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության ոլորտներում, 4-ը՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններում կատարված կոռուպցիոն հանցավոր դրսևորումների առթիվ, իսկ 5-ը վերաբերում է իրավապահ մարմինների պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից առերևույթ հանցագործությունների կատարմանը:

  2020թ. առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված քրեական գործերով 87 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքների 23 ղեկավար, դպրոցների և մարզդպրոցների 16 տնօրեն, 4 փոխտնօրեն, 8 ուսուցիչ, Գյումրու քաղաքապետարանի 4 աշխատակից, արհեստագործական ուսումնարանի 3 տնօրեն, բժշկասոցիալական ոլորտի ծառայության  1 ղեկավար և 2 աշխատակից, ՊՈԱԿ-ի 6 տնօրեններ, հիվանդանոցի 3 տնօրեններ և 9 բուժաշխատողներ, 8 քաղաքացի՝ պաշտոնատար անձանց կողմից հանցագործության կատարմանն օժանադակելու համար: Ընդ որում, նշված անձանցից միայն 9-ի նկատմամբ է որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

 Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 9 անձի վերաբերյալ 5 քրեական գործ, իսկ դատարանում ավարտվել է 4 քրեական գործ, որոնցով 6 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ:

 Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 137.650.210 ՀՀ դրամ, որից 17.185.074 մլն ՀՀ դրամը Շիրակի մարզի դատախազության աշխատակիցների անմիջական գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, իսկ մնացած մասը վերականգնելու ուղղությամբ գործադրվել է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: Բռնագանձումը պատշաճ ապահովվելու համար նախաքննության ընթացքում մեղադրյալներին պատկանող գույքի վրա դրվել է արգելանք:

Բացի այդ, դատարանում ավարտված 3 քրեական գործերով բավարարվել է պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ մարզի դատախազության դատախազների ներկայացրած բոլոր հայցերը՝ ընդհանուրն մոտ 13մլն ՀՀ դրամի չափով, որը բռնագանձելու համար կատարողական թերթիկներ են ուղարկվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն և արդեն իսկ սկսվել է բռնագանձման գործըթնաց:

 2020թ. 6 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով նախապատրաստված նյութերի և հարուցված քրեական գործերի շրջանակներում հանցագործության պատճառների ու նպաստող պայմանների, ինչպես նաև հայտնաբերված պետական շահերի խախտումները վերացնելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին և պետական այլ կառույցներ ներկայացվել են տարբեր խնդիրների վերաբերյալ 26 միջնորդագրեր, որոնցից 12-ի արդյունքում արդեն իսկ կիրառվել են կարգապահական տույժեր, այդ թվում դպրոցի մեկ տնօրեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 Շիրակի մարզի դատախազությունը ակտիվ և ընդգրկուն աշխատանք է կատարել նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում:

 Այդ գործառույթի շրջանակներում կատարվել կամ կատարվում են 263 ուսումնասիրություններ՝ որոնք ընդգրկում են ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից համայնքներում ներդրումներ կատարելու, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի համալրման վճարների գծով պարտավորությունների կատարման, սոցիալական և կրթության ոլորտում անցակացված վարչական հսկողության և աուդիտի, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների, համայնքի ղեկավարների կողմից օրենքին հակասող հողամասեր տրամադրելու գործընթացին և այլ ոլորտներ:

Ընդ որում, նշված լիազորությունների իրականացման շրջանակներում մարզի դատախազության դատախազների կողմից հարուցվել է 26 քրեական գործ։ 

Կատարվող ուսումնասիրություններով անհրաժեշտ սուբյեկտներին դատախազության կողմից տրվել են 16 նախազգուշացումներ, ինչի արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված ավեի քան 6 մլն ՀՀ դրամ գումար: 

Շիրակի մարզի դատախազությունը 2020թ. առաջին կիսամյակում նախկին տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալի աշխատանք է կատարել քրեական գործերը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համատեքստում: Մասնավորապես, եթե 2019թ. առաջին կիսամյակում դատարան էր ուղարկվել 69 քրեական գործ՝ 92 անձի վերաբերյալ, ապա 2020թ. նույն ժամանակահատվածում դատարան է ուղարկվել 102 քրեական գործ (շուրջ 48%-ով ավելի) 126 անձի վերաբերյալ (շուրջ 37%-ով ավելի)»,- ասված է հաղորդագրության մեջ:  

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բազմիցս ենք կանգնել անդունդի եզրին, բայց կարողացել ենք հաղթահարել. հուսանք` այս անգամ էլ այդ ուժը կգտնվի. Արմեն Այվազյան (տեսանյութ)Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերըՆեյմարի ապագայի վերաբերյալ մանրամասներ են հայտնի դարձելԱՄՆ-ն արդյունավետ խորհրդակցություններ է անցկացրել Ուկրաինայի հարցով. ՈւիթկոֆՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել Երբեք չէի պատկերացնի, որ մեր ընտանիքը կդառնա հինգ հոգանոց․Լուսինե Թովմասյան Ֆինանսական շաբաթ. Ո՞ր նշաններին են աստղերը խոստանում անսպասելի շահույթներ ԱՄԷ-ն սկսել է զորքերի դուրսբերումը Եմենի օդանավակայանիցՍիրված երգիչ Տիգրան Ասատրյանը ընտանեկան լուսանկարներ է հրապարակել (ֆոտոշարք)Զելենսկին ավերել է Եվրոպայի ծաղկուն հատվածը. ԼուկաշենկոՋերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար Առողջ ու երջանիկ, խաղաղ երկնքի տակ. Արայիկ Հարությունյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը Մոլդովական փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 34 բնակիչ է տարհանվել Որն է տարվա գլխավոր իրադարձությունը. Corriere della SeraԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել առվի մեջ Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափին ավելի քան 2 միլիոն մարդ է հավաքվել՝ Նոր տարին նշելու համար (տեսանյութ) ՌԴ պաշտպանության նախարարությունը ԱՄՆ-ին է փոխանցել Պուտինի նստավայրի վրա անօդաչուների հարձակման ապացույցները Երեւանում դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու ԵՄ ևս մեկ երկիր անցել է եվրոյիԹող 2026-ը լինի կախարդանքով և սիրով լի տարի. Լևոն Արոնյան Փոքր անուշադրությունը կարող է խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք «Սիրելի հարս». ինչպես է Սոֆի Դևոյանի տալը շնորհավորել նրա տարեդարձը «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվել Պաշտոնանկություն Լոնդոնում. Էնցո Մարեսկան հեռացել է Չելսիի գլխավոր մարզչի պաշտոնից Եվրոպայում հայտարարել են Զելենսկու «անխուսափելի վախճանի» մասինԿՀՎ-ն չի հաստատել Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի կողմից հարձակման մասին հաղորդագրությունները. WSJԶելենսկին հայտարարել է՝ Ուկրաինայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները փոխվել ենԱրևմուտքի հակառուսական ծրագիրը ձախողվել է. Strategic Culture2025-ին մեր ժողովրդի կյանքի երկնակամարը ամպամած էր, նոր տարին առիթ է սրբագրելու այն, ինչ սխալ էր. Արամ Ա«Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած հոգևորականի կողմիցԿիմ Չեն Ընը ամանորյա շնորհավորանքներ է հղել Հյուսիսային Կորեայի՝ արտասահմանում գտնվող զինծառայողներինԵվրոպան թշնամանքի մեջ է Ռուսաստանի հետ՝ միջազգային ընկերությունների շահերից ելնելով. վերլուծաբան ՋոնսոնԱՄՆ-ում հայտարարել են՝ Եվրոպան զայրացած է Թրամփի նկատմամբՀՀ օդային տարածքն օգտագործելու համար Ադրբեջանի ավիաընկերությունները 2025–ին վճարել են 400 հազար եվրո. Sputnik ԱրմենիաՈւկրաինայի ԶՈւ կորուստները 2025 թվականին գերազանցել են կես միլիոնը. ՌԻԱ ՆովոստիԶելենսկուն քննադատել են Պուտինի պատճառով Հնդկաստանի դեմ մեղադրանքների համարԻնչ մականուն է տվել Թրամփը Զելենսկուն. NYT«Եվրոմեդիա24»–ը «Վաստակաշատ մանկավարժ» մրցանակը շնորհել է Նելլի Հակոբյանին և Զարուհի Սերոբյանին (տեսանյութ)Թուրքիայում հայտարարել են՝ Զելենսկին բանակցային սեղանին որևէ խաղաքարտ չունիՍամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ և ենթարկվել խիստ սահմանափակումների. ԱմստերդամՀունգարիայի վարչապետ Օրբանը հանձնարարականներ է տվել ԵվրոպայինՖրանսիայում Պուտինի նստավայրի վրա հարձակումը անվանել են «կարևորագույն իրադարձություն ամբողջ Եվրոպայի համար»Սուպեր Սաքոն և Հրուշ Աճեմյանը նշանվել ենՇվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի բարում բռնկված հրդեհը մի քանի մարդու կյանք է խլելԵրեւանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է կնոջ մարմինԼատվիայի դպրոցներում արգելել են ռուսերենի դասավանդումըՓառք ու պատիվ հայրենիքն ամեն ինչից վեր դասող և դրա համար առավելագույնն արած բոլոր նվիրյալներին. Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները հունվարի 1-ին
Ամենադիտված