ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Վայքի բաժին
Հասարակություն
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբն արդեն Ոստիկանության Վայքի բաժնում է, հայտնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Այցի ընթացքում կստուգվեն Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը, բերման ենթարկվածների իրավունքների ապահովման վիճակը և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)