Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևանի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-«Զվարթնոց» օդանավակայան խաչմերուկներում
ՀասարակությունՃանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2020 թվականի օգոստոսի 7-ին Երևան քաղաքի Հասրաթյան-Մարտիրոսյան փողոցների և Իսակովի պողոտա-դեպի «Զվարթնոց» օ/կ-ի բեռնային համալիր տանող ճանապարհ խաչմերուկներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Այս մասին տեղեկացնում է ճանապարհային ոստիկանությունը։
Փոփոխության արդյունքում նշված խաչմերուկներում կթույլատրվի հետադարձը` համապատասխանաբար Հասրաթյան փողոցով Շիրազի փողոցի ուղղությամբ և Իսակովի պողոտայով «Զվարթնոց» օ/կ-ի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)