Աջակցություն՝ կորոնավիրուսի պատճառով տուժած զբոսաշրջության ոլորտի ընկերություններին
ՀասարակությունԿառավարությունը հաստատեց «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշման նախագիծը:
«Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում Հայաստանի տնտեսավարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով ստեղծված իրավիճակում վերջիններիս գործունեության շարունակականության ապահովման ու աշխատատեղերի պահպանման անհրաժեշտությամբ։ Այդ մասին կառավարության նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: