Նախկին «Ձկան խանութին» հարակից տարածքի գետնանցումը վերադարձվել է համայնքին
Հասարակություն
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ավարտվել են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութ»-ի հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակների ապամոնտաժման, տարածքի և անձրևատարերի մաքրման, լվացման աշխատանքները։
Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Նախատեսվում է մշակել տարածքի հիմնանորոգման նախագիծ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)