Տավուշի մարզպետը Արցախի ներկայացուցչի հետ քննարկել է ապաստարանների կառուցման ծրագրերը
Հասարակություն
ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն օգոստոսի 18-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Տավուշի մարզպետարանից։
Կողմերը քննարկել են փոխգործակցությանն առնչվող հարցեր՝ անդրադառնալով նաև քաղպաշտպանության ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը: Սահմանամերձ գյուղերի բնակիչների անվտանգության ապահովման համատեքստում՝ քննարկվել են ապաստարանների կառուցման ծրագրերը:
Կողմերը վստահություն են հայտնել, որ առաջիկայում համագործակցության շրջանակում հնարավոր կլինի իրականացնել տարբեր նախագծեր:
Տավուշի մարզպետը շնորհակալություն է հայտնել այցի համար՝ Արցախին և Արցախի ժողովրդին մաղթելով խաղաղություն:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից