Նոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել Քրեյգին Դոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ է Ուկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերից Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել է Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ Պեսկով Ռուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ Ֆիդան 

«Աշխատասեր» հեղափոխականները. ՔՊ-ականները գերազանցեցին հանրապետականներին

Վերլուծական

Երկու տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը Գյումրիից քայլելով հասան Երևան և ազդարարեցին Թավշյա հեղափոխության մեկնարկը, հեղափոխական ցանկացած ամբիոն օգտագործվում էր հավաստիացնելու ժողովրդին , որ ի տարբերություն ներկայիս «թամբալ և կոռումպացված» իշխանությունների՝ իրենք գալու են աշխատելու առանց քնի և հանգստի: Երկու տարի անց կարելի է ասել, որ սա թավշյա իշխանությունների հերթական տված և չկատարված խոստումներից մեկն է: Դիցուք՝ բազմաթիվ բարձր պաշտոնյաների, որոնք համավարակի այս օրերին մեկնեցին արձակուրդ, միացավ նաև վարչապետ Փաշինյանը. նա նույնպես պատրաստվում է մեկնել հանգստի: Մինչ Փաշինյանն` իրենց «վաստակած» հանգիստը վայելելու էին գնացել Առողջապահության նախարարը, Երևանի քաղաքապետը, Լոռու մարզպետը, ՀՀ ԱԽՔ-ը, ՀՀ նախագահը, Տարածքային կառավարման նախարարը, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը: 

Իսկ հիմա փորձենք համեմատական անցկացնել վերը նշված պաշտոնյաների և նախորդների՝ «կոռումպացված և թամբալ» պաշտոնյաների արձակուրդ մեկնելու հաճախականության միջև: Համեամատության համար վերցնենք վերջիններիս ղեկավարման առաջին երկու տարիները՝ համեմատությունը առավել ճշգրիտ իրականացնելու համար: 

Եվ այսպես, իշխանության ղեկին եղած առաջին երկու տարիների ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը արձակուրդ է մեկնել երեք անգամ, նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանը հանգստացել է հինգ անգամից ավել: 

Տարոն Մարգարյանը՝ Երևանի նախկին քաղաքապետը, ղեկավարման առաջին երկու տարիներին արձակուրդ է մեկնել երկու անգամ: Հայկ Մարությանը անչափ «ծանր և տքնաջան» աշխատանքի ֆոնին հանգստի է մեկնել կրկին՝  հինգ անգամից ավել: 

Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնել երկու անգամ, նրա նախորդը` Լևոն Ալթունյանը, մեկ անգամ: 

Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը նշանակումից հետո առաջին երկու տարիների ընթացքում արձակուրդ է մեկնել մեկ անգամ, մինչդեռ Գլենդելից Հայաստան ներգաղթած Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, չբոլորելով իր նշանակման մեկ տարին, արդեն իսկ հասցրել է ոչ միայն առատորեն պարգևատրվել, այլ նաև լինել արձակուրդում: 

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը նշանակվելու օրվանից մինչ այս պահը արձակուրդ է մեկնել չորս անգամ, նրա նախորդը՝ Արթուր Նալբանդյանը, իր ղեկավարման առաջին երկու տարիների ընթացքում հանգստի է մեկնել երկու անգամ: 

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նշանակումից սկսած առաջին երկու տարիների ընթացքում արձակուրդի է մեկնել երկու անգամ, Ռուստամ Բադասյանը՝ երեք: 

Ինչպես տեսնում ենք՝ տվյալների պարզ համադրությունից երևում է, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչները բնավ էլ չեն անոմ այն, ինչի համար եկել էին իշխանության, այն է՝ օր ու գիշեր հայ ժողովրդի բարօրության համար տքնաջան աշխատելը: Ավելին՝ նրանք այս երկու տարվա մեջ ավելի շատ են հասցրել հանգստանալ, քան նախկին «թամբալ և կոռումպացված» իշխանությունները, որոնք բացարձակապես չէին մտածում ժողովրդի մասին և չէին ցանկանում աշխատել, համենայնդեպս հեղափոխականները այդպես էին ներկայացնում իրավիճակը հեղափոխական ամբիոններից: Եվ բացի այդ, չպետք է մոռանալ, թե ինչպիսի իրադրության պայմաններում են բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետևից գնում վաստակած հանգիստը վայելելու. համավարակը դեռ հաղթահարված չէ, սակայն Առողջապահության նախարարը 18 օրով գնում է արձակուրդ և 1000-ից ավել մահերի ֆոնին լայն ժպիտով նկարներ է հրապարակում սոցցանցի իր էջում, երկրում տնտեսական կոլապս է, գործազրկության կտրուկ աճ, սակայն դա վարչապետին բնավ չի խանգարում կտրվել աշխատանքային առօրյայից, տարածաշրջանում մեր աչքերի առաջ ամրապնդվում է Թուրքիա-Ադրբեջան տանդեմը, սակայն դա էլ իր հերթին չի անհանգստացնում ԱԽ քարտուղարին, նա մեկնում է արձակուրդ, Սփյուռքում հայ-ադրբեջանական բախումների ամենաթեժ պահին արձակուրդ է գնում Սփյուռքի հարցերով հանձնակատարը: Թերևս սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ հեղափոխական իշխանությունների ժողովրդին ծառայելու պատրաստակամության և աշխատասիրության մասին… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի նկատմամբ՝ Արևմտյան ափին բնակավայրեր կառուցելու համարՆոր Ջեյմս Բոնդը հայտնի է․ Ռոբերտ Պատինսոնը կփոխարինի Դենիել ՔրեյգինԴոլարը հասել է 19 ամսվա առավելագույնին․ շուկան սպասում է տոկոսադրույքի բարձրացման«The Economist»-ը կանխատեսում է պատերազմներ, ճգնաժամեր և ռեկորդային շոգ 2027 թվականինՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ադրբեջանցու մեղադրանքն ու ՔԿ նախագահի խոսքը հակասում են իրար. Իրանի գրոհն ու ԵՄ ճնշումը (տեսանյութ) Նավթն էժանանում է, դոլարն ուժեղանում․ ռուբլին նոր ճնշման տակ էԹրամփը հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ առանձին հանդիպման ԱԽՏՀ գագաթնաժողովումՈւկրաինայի 2027-ի ֆինանսավորման բացը՝ մինչև 34 միլիարդ դոլարԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 17-ին ԱՄՆ զորքերը Եվրոպայում կարող են կրճատվել․ Պիստորիուսը զգուշացնում է վտանգավոր բացերիցԱՄՆ-ը որոշել է Մերձավոր Արևելքում կառուցել 17 բունկերԱնդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան ՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՇվեդիան առաջին Gripen կործանիչները կմատակարարի Ուկրաինայի զինված ուժերին 2027 թվականի սկզբինՊուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկան․ ՊեսկովՌուսաստանը Սև ծովում առանձին զինադադար չի ուզում․ ՖիդանԴատախազության հայցը բավարարվել է. պետությանը կվերադարձվի 3 մլրդ 627 մլն դրամ արժեքով 1054.2 հա մակերեսով հողատարածք Կրեմլը չի ​​բացառել Կիևում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և ԱԽՏՀ գագաթնաժողովի միջև կապըԼոնդոնը ողջունում է հայ–ադրբեջանական խաղաղության առաջընթացըԱՄՆ ռազմածովային ուժերը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել են ավելի քան 20 ռազմանավՆոր հարված Ղրիմի կամրջին․ երթևեկությունը կրկին կասեցվել էԵրևանում մեքենաների թիվը կրճատելու մեխանիզմներ, խստացված տուգանքներ․ Ավինյանը մանրամասնում է Պեսկովը Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի հանդիպումը ազդանշան է անվանել աշխարհինՀարվածներ Կիևի երկու կամուրջներին․ երթևեկությունը դադարեցված էԱյսօր Սևանա լիճ բաց է թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ Էստոնիան կոչ է անում Եվրոպայի մուտքն արգելել ռուսաստանցի մարտիկներինԼավրովը բացատրել է ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների նպատակներըՈւկրաինայի բանակցություններում առաջընթաց կա, բայց դժվար որոշումներ են սպասվում․ Քուշներ34 հազարով պակաս աշխատող․ Բրիտանիայում աշխատավարձերի աճն էլ է դանդաղել Սահմանադրությունը չեն փոխելու, մենք թույլ չենք տալու․ Սամվել ԿարապետյանԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է Վաշինգտոնում Իրանի հնարավոր աննախադեպ հարձակման մասինPatriot-ի նոր հրթիռներ՝ Ուկրաինային․ Բեռլինը հատկացնում է 300 միլիոն դոլարԼավրովը նշել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպումը օգտակար կլինի Ձայնագրության մեջ տեղի ունեցող խոսակցությունը լրիվ վերացական ու ենթադրական բնույթ ունի. ՉալաբյանԵվրոպան պետք է ուղիղ խոսի Պուտինի հետ․ Ստուբի կոշտ ուղերձըԵրեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ4։1 հաղթանակ ու կիսաեզրափակչի ուղեգիր․ Կանադան հաղթահարել է Գվատեմալայի արգելքըԿալիֆոռնիան դատական ​​հայց է ներկայացրել OpenAI-ի դեմ՝ հանրային անվտանգությանը սպառնալու համարՖրանսիայում գործադուլ է․ արհմիությունները մեծացնում են ճնշումը կառավարության վրա«Փելիկանսը» հաղթել է «Ուորիորզին»․ Ֆիրսը գրանցել է իր առաջին տրիպլ-դաբլըՆոյեմբերի սկզբին Պակիստանում ձերբակալվել է 796 աֆղան քաղաքացիԿանադային՝ 6։2․ ԱՄՆ-ի հոկեյիստուհիները կրկին աշխարհի չեմպիոն ենՌամաֆոսան կոչ է արել Մասկին հավատարիմ մնալ Հարավային Աֆրիկային «Խցանումները միայն տիկին Հակոբյանին չեն նյարդայնացնում»․Ավինյանը՝ Աննա ՀակոբյանինՄեդվեդևը հաղթել է Կոբոլիին․ հաջորդ մրցակիցն Ալկարասն էԲելգիան հայտարարել է Ռուսաստանի հետ հակամարտության նախապատրաստման մասին69 րոպեում՝ 6։2, 6։2․ Ալկարասը հզոր մեկնարկ է տվել ամփոփիչ մրցաշարինՕմանը և Իրանը քննարկել են ծովային ուղիների անվտանգությունը Արմեն Գրիգորյանի հայտարարության մի մասի հետ համաձայն չեմ, մի մասի հետ՝ համաձայն. Ռուբինյան
Ամենադիտված