Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Wildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild 

ՀՀ ոստիկանապետերից ով և ինչով է աչքի ընկել պաշտոնավարման ընթացքում

Վերլուծական

Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարները ի պաշտոնե մշտապես գտնվել են հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող հարցերի կիզակետում: Վերհիշենք, թե ինչպիսի ուշագրավ և սկանդալային իրավիճակներում են հայտնվել Հայաստանի նախկին և գործող ոստիկանապետերը և ինչպես են այդ իրավիճակներում դրսևորվել նրանց անձնային և մասնագիտական որակները: 

ՀՀ ոստիկանության պետերից իր խստությամբ աչքի էր ընկնում գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Գասպարյանը պաշտոնը ստանձնել է 2011 թվականին և ղեկավարել է ընդհուպ մինչև 2018 թվականի թավշյա հեղափոխությունը: Գասպարյանի առանձնահատկություններից մեկն էր ոստիկանական գործողությունների անմիջական կենտրոնում գտնվելն ու դրանք ղեկավարելը: Այդպես էր «Էլեկտրիկ Երևանի» ցույցերի ժամանակ, ՊՊԾ գնդի գրավման և Սարի թաղում արձանագրված բախումների ընթացքում: Հենց այդ ժամանակ էլ արված մի շարք արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ, ցուցարներին ուղղված՝ «սթափվեք գժուկներ, սա փոքր երկիր ա» և «Ես Գասպարյան Վովա՛ն եմ, Վովա՛ն» արտահայտությունները դեռևս հիշվում են հասարակության կողմից: Հիշվում է նաև 2013 թվականին ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ Ծիծեռնակաբերդում համատեղ աղոթքը: Այդ քայլը, ի դեպ, շատերի կարծիքով պարպեց առկա լարվածությունը, որը ձևավորվել էր Հովհաննիսյանի քարոզարշավի ընթացքում և զգալիորեն փոխեց ոստիկանության դեմ հանրային բացասական տրամադրվածությունը: Գասպարյանի ղեկավարման տարիներին մեծ ուշադրություն էր դարձվում ոստիկանության համակարգում ներքին դիսցիպլինայի բարձրացման վրա: Ոստիկանապետը նաև աչքի էր ընկնում քաղաքացիների խնդիրներին լուծում տալու իր պատրաստակամությամբ: Այսպես օրինակ, երբ 2015-ին հողագործները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության առաջ` բարձրաձայնելով իրենց խնդիրները, այդ խնդիրներից մեկն էլ այն էր, որ ոստիկանները հաճախ ճանապարհներից խոչընդոտում են բերքի տեղափոխման գործընթացը: Դրանից հետո Գասպարյանի հրամանով կարգադրվեց  բացառել բերքը շուկա տեղափոխող հողագործներին խոչընդոտելու ցանկացած դեպք, անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց ինչպես ճանապարհներին, այնպես էլ համայնքներում, արձագանքել բոլոր դիմումներին ու խնդրանքներին:  Նույն Գասպարյանի կարգադրությամբ ՃՈ աշխատակիցներին ուսուցանում էին, թե ինչպես պետք է առաջին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել քաղաքացիներին, երբ նրանք կհայտնվեն ավտովթարների մեջ և կստանան վնասվածքներ։ 

Վլադիմիր Գասպարյանից հետո ոստիկանապետի պաշտոնը ստանձնեց Վալերի Օսիպյանը, և դա շատերի համար տարօրինակ էր, քանի որ հենց Օսիպյանն էր ղեկավարում ընդդիմության ցույցերի դեմ ոստիկանական գործողությունները ապրիլյան իրադարձությունների ժամանակ` լինելով Երևանի փոխոստիկանապետ: Օսիպյանը, ի տարբերություն Գասպարյանի, առավելապես «թավշյա» ղեկավար էր և ղեկավարման մեկ տարվա ընթացքում աչքի չի ընկել խստությամբ ՝ ոստիականական համակարգի գործողությունները փորձելով տեղավորվել հեղափոխության տրամաբանության մեջ: Նրա ղեկավարման շրջանում էլ, սակայն, եղան կուրյոզային դեպքեր, երբ խստությունը թերևս չէր խանգարի, օրինակ՝ տրանսգենդերների կողմից ոստիկանական բաժանմունք ներխուժելը և ոստիկաններին ծեծի ենթարկելը: Այդ դեպքից հետո, ի դեպ, որևէ մեկը այդպես էլ չպատժվեց, ինչը բավական լուրջ դժգոհություն առաջացրեց հենց համակարգի ներսում: Կառույցում չեն հերքել, որ այդ դրվագից հետո եղել են ազատման մասին բազմաթիվ դիմումներ, իսկ մամուլի տեղեկությունների համաձայն` Վալերի Օսիպյանն անձամբ էր շրջում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներով՝ նման մտադրություն ունեցողներին հորդորելով չգնալ այդ ծայրահեղ քայլին եւ չկազմաքանդել համակարգը: Պետք է առանձնացնել նաև այն դեպքը, երբ Վալերի Օսիպյանը մոտոսիրահարներին Ֆրանսիայի հրապարակ է հրավիրել ու անձամբ փոխանցել է նրանց գիշերները չաղմկելու մասին Երևանի բնակիչների պահանջը։ Այսպիսով Օսպիյանը փորձում էր նոր մշակույթ ձևավորել քաղաքացի-ոստիկան փոխհարաբերություններում:  Փոխարենը՝ Օսիպյանի ղեկավարման շրջանում ոստիկանությունը անչափ խիստ էր օլիգարխների, քրեական հեղինակությունների և նրանց թինկազորին ասֆալտին փռելու՝ վարչապետի հրահանգը կատարելու հարցում: Եղան նաև բողոքի ակցիաներ և ճանապարհ փակելու դրվագներ՝ Ամուլսարում, Իջևանում: Երկրորդ դեպքում քաղաքացիների և ոստիկանության միջև լուրջ բախումներ էին տեղի ունեցել, տուժել էին մեծ թվով ոստիկաններ և իրավիճակը տեղում վերահսկելու նպատակով այդ պահին Իջևան էր մեկնել ոչ միայն Օսիպյանը, այլ նաև այն ժամանակ դեռ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը:

Վալերի Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնում հաջորդեց Արման Սարգսյանը: Սարգսյանի ղեկավարման մեկ տարվա ընթացքում Հանրապետությունում քրեական իրավիճակի վատթարացումը ակնհայտ էր, ինչն էլ թերևս ի վերջո հանգեցրեց վերջինիս ազատմանը: Ինքը` ոստիկանապետն էլ կամ Էրեբունի պլազա ներխուժած զինված անձի հետ էր անձամբ բանակցում՝ «կյանքս վստահում եմ քեզ» արտահայտությամբ` իր ծառայողական ավտոմեքենայով վերջինիս բաժանմունք ուղեկցելով, կամ էլ ստիպված էր լինում բացատրել, թե ինչպես իր ներկայությամբ քաղաքի հիվանդանոցում կարող է զանգվածային սպանությամբ և խոշտանգմամբ ուղեկցող վենդետա տեղի ունենալ. խոսքը, իհարկե, Գավառի հայտնի դեպքերի մասին է, իսկ ոստիկանությունը զբաղված լինի՝ ոստիկանապետին փրկելով և ոչ թե տեղում իրավիճակը օպերատիվ վերահսկողության տակ առնելով: Սարգսյանի ղեկավարման շրջանում լարվածության օջախ առաջացավ նաև Կապանում: Հիշեցնենք, որ այնտեղ  մի քանի անձի բերման էին ենթարկել ոստիկանություն, իսկ վերջիններիս հարազատները պնդում էին, թե նրանց ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Սակայն, ոստիկանությունը հերքում էր բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Իրավիճակը հարթվեց, բայց ՀՀ ոստիկանապետը անձամբ որևէ մասնակցություն այս խնդրի լուծմանը չցուցաբերեց, և չնայած հավաքվածները պահանջում էին նաև իր ներկայությունը՝ Սարգսյանը Կապան չմեկնեց:

Ընթացիկ տարվա հունիսին էլ ՀՀ ոստիկանության պետ է նշանակվել Վահե Ղազարյանը: Ղազարյանի եռամսյա գործունեությունը վերլուծելիս առաջին հերթին պետք է փաստել, որ նորանշանակ ոստիկանապետը համակարգում համարվում է լավ օպերատիվ աշխատող, ով բազմաշերտ տիրապետում է համակարգում առկա իրավիճակին և հեղինակություն է վայելում: Սակայն, վերջինիս կողմից համակարգի ղեկավարումը ստանձնելը համընկավ երկրում ծայր առած կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի ամենաթեժ փուլի հետ, երբ իշխանությունները, գործի դնելով նաև իրավապահ համակարգը, քաղաքացիներին բառի բուն իմաստով` «դիմակային» և «տուգանային» տեռորի են ենթարկում: Այս ընթացքում շատ են քննարկվում հենց ոստիկանության գործողությունները և շատ դեպքերում դիմակ չկրելու համար անգամ կանանց ասֆալտին փռելու օպերացիաները այն աստիճան ոչ իրավաչափ ու ոչ համարժեք են, որ անգամ ոստիկանությունում այդ դեպքերից հետո չեն կարող խուսափել ծառայողական քննություն նշանակելուց: Չնայած դրան` քաղաքացի-ոստիկան հարաբերությունները ստեղծված իրավիճակում բավական լարված են և կարելի է ասել, որ ոստիկանության այդ տեսակ գործելաոճը փաստորեն ջուրն է գցում այն երկար տարիների աշխատանքը, որը տարվել է ոստիկանության իմիջի ձևավորման և ոստիկան-քաղաքացի հարաբերությունների մակարդակը նոր որակի բարձրացնելու ուղղությամբ… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումWildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծի պոտողայում տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքա Ի՞նչ է արել Թրամփը, որից հետո նրա ամենահուսալի օգնականներից մեկը որոշել է հեռանալ Սպիտակ տնից Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը «Ուժեղ ձայն լսեցինք, տեսանք՝ շուռ եկավ». ականատեսը «Ռոսիա մոլի» մոտ տեղի ունեցածի մասին (տեսանյութ) Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ) Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջՀայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ)Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերումՌուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել ԹաիլանդումՎահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
Ամենադիտված