Տիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներով Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներ ԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներից Նեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ 1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին» ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ «Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակը Ինչ եղանակ է սպասվում Ուղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտել Սվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչում Ո՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասները 

Հուլիսին Տավուշում «սելֆի» անողները ՝ պատերազմի օրերին ընդհատա՞կ են անցել

Վերլուծական

Տավուշում հուլիսյան սահմանային բախումներից հետո, երբ հարաբերական անդորր էր, իշխանության որոշ ներկայացուցիչների համար առիթ էր ստեղծվել մեկնել սահման և այնտեղից տարատեսակ հայրենասիրական լուսանկարներ հրապարակել, ասել է թե՝ տեսեք-տեսեք, մենք էլ ենք եկել աջակցելու մեր սահմանին կանգնած տղաներին, մեր սահմանին բնակվող հայրենակիցներին: Ընդ որում, սահման մեկնողների «սաստավը», մեղմ ասած, տարակուսանք էր առաջացնում: Դրանք այն մարդիկ էին, ովքեր բոլոր հնարավոր և անհնարին միջոցներով արդեն երկու տարուց ավելի է փորձում են թիրախավորել հայկական բանակը և գեներալիտետին: Սակայն, դա դեռ ամենը չէ՝ այս անձինք հավաստիացնում էին, որ առաջին իսկ անհրաժեշտության դեպքում կմեկնեն առաջնագիծ: Այսօր Արցախում արդեն չորրորդ օրն է` շարունակվում է գոյամարտը, սակայն սելֆիստների ջոկատից դեռևս նորություն չկա, կամ էլ վերջիններս հայտարարում են, որ իրենց հարմար չէ այս պահին կատարել հայրենիքի առաջ պարտքը կամ զորակոչի ենթակա չեն: 

Դիցուք՝ Դանիել Իոաննիսյանը, «Իրազեկ քաղաքացիների միության» նախագահը, պատվավոր սորոսական, ով երբեք առիթը բաց չի թողել փնովելու ուժային կառույցներին: Նրա համար գեներալ Մանվելը հանցագործ էր, իսկ մեր մյուս գեներալները՝ ՌԴ-ում ապաստարան մուրացող վախկոտներ: Եվ հենց նա էր հայտարարում, որ ազգ-բանակ գաղափարախոսությունը ուղղակի պետականության արժեզրկմանն է ուղղված: Հուլիսին նա սելֆի էր անում Բերդ քաղաքում, այսօր հայտարարում է, որ ինքը զորակոչի ենթակա չէ: 

Հուլիսյան սելֆիների շարքի հաջորդ հեղինակը Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական Արսեն Խառատյանն էր, ում պատկանող վրացալեզու կայքը, հիշեցնենք, հայկական կողմին մեղադրում էր ադրբեջանցի խաղաղ բնակիչների վրա կրակելու մեջ: Նույն Խառատյանը, ով ջանասիրաբար թուրք է ներում: Հուլիսին Խառատյանը սահմանին հաց էր ուտում, այսօր նա շուտափույթ կերպով մեկնել է ԱՄՆ և անգամ միտք չունի վերադառնալ և իր հայրենասիրությունը ապացուցել գործով: 

Հուլիսին Բերդ քաղաքում «հավերժացել» էր նաև «Ռեստարտ» նախաձեռնության համակարգող, քաղակտիվիստ Դավիթ Պետրոսյանը: Նա էլ իր հերթին յուրաքանչյուր առիթ օգտագործում է հայտարարելու համար, որ բանակում բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանց մասին ոչ բարձրաձայնվում է, ոչ էլ լուծում է տրվում: Այսօր, երբ Արցախում պատերազմ է, Դավիթն և իր սորոսական ընկերները չեն շտապում կամավորագրվել հայոց բանակին՝ թերևս նրանք ավելի կարևոր գործեր ունեն կիսատ թողած: 

Իրավիճակի թեժության գրադուսի նվազելը հուլիսին Բերդ էր բերել նաև Հեղափոխության պահապանների անվախ անդամներին: Հիշեցնենք, հենց նրանք էին սպառնում ջարդել Արցախի նախագահի գլուխը, խոչընդոտում էին գեներալ Մանվելի՝ ՔԿՀ-ից հիվանդանոց տեղափոխելը, հայկական զինված ուժերի համազգեստը հագնելով նսեմացնում էին մեր գեներալիտետի ձեռքբերումները, աջ ու ձախ սպառնալիքներ շաղ տալիս հող ազատագրածների հասցեին: Այսօր նրանց դուխից, կարծես, ոչինչ չի մնացել, համենայնդեպս վերջիններիս ծպտունները անգամ չենք լսում: 

Ռազմաճակատ գնալը այս պահին հարմար չի նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին: Վերջինս հենց այդպես էլ հայտարարել է` չթաքցնելով, որ հայրենիքի պաշտպանության սուրբ գործը բնավ էլ իր համար առաջնահերթ չէ: 

Իմ քայլի պատգամավոր Արեն Մկրտչյանը նույնպես մեկնել էր սահման՝ լուսանկարվելու և վերահաստատելու անհրաժեշտության դեպքում հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը: Այսօր Արեն Մկրտչյանը նման ցանկություն բնավ չի հայտնում, ինչը, մեղմ ասած, տարակուսելի է: 

Հուլիսին սահմանին լուսանկարվում էր նաև Իմ քայլի պատգամավոր Վահե Ղալումյանը, վերջինիս պատերազմական ոգին, սակայն, մինչ օրս զգացվել է միայն ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր ծեծելուց: Այսօր էլ Ղալումյանը չի ցանկանում կամավորագրվել հայկական բանակին, թերևս պատգամավորի պարգևավճարից կտրվելը հոգեբանորեն բավական դժվար է: 

Ընդ որում, նշենք, որ նախկինում էլ կարող էինք ականատես լինել նման իրավիճակների:Ամեն անգամ մարտական գործողություններից հետո Հայաստանի պաշտոնյաների շրջանում սահման գնալու «վիրուս» էր տարածվում: Փաստորեն, պաշտոնյաները, որոնցից շատերը տարբեր ձեւերով խուսափել էին բանակում ծառայելուց, այդ օրերին ինչ-որ տեղից զինվորական համազգեստ էին ձեռք բերում, հագնում եւ գնում են սահման ու այնտեղ նկարվելուց հետո վերադառնում: Այս հանգամանքի վրա ուշադրություն էր հրավիրել նաև ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ով ՀՀԿ-ին մեղադրում էր սահմանին սելֆիներ անելու և զինվորի հաշվին փիառվելու մեջ:

Հարց է առաջանում՝ իսկ ի՞նչ է փոխվել այսօր… Թերևս, ոչինչ. փիառվողները փիառվում են, իսկ իրական հերոսները շարունակում են լինել մեր սահմանապահ գյուղերի բնակիչները, ովքեր անկախ ամեն արհավիրքից չեն լքել և չեն լքի իրենց հայրենի օջախները: Հերոսները շարունակում են լինել մեր փառապանծ բանակի հերոսները, ովքեր պատվով և փառքով են այս օրերին կատարում իրենց առջև դրված խնդիրները, ապահովելով Հայաստանի և Արցախի, այդ թվում՝ սահմանին սելֆիացավով տառապով իշխանավորների և մերձիշխանական խմբերի ներկայացուցիչների անվտանգությունը… 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարսից ծոցի երկրները Իրանից փոխհատուցում են պահանջել հարձակումների համարՏիեզերքի նոր քարտեզը՝ 900 միլիոն գալակտիկայի պատկերներովԶելենսկի․ Ուկրաինային փոխանցված F-16 կործանիչները մշտապես վերանորոգվում են Հայաստանի շուրջ թեժ զարգացումներ․ գերիներ, սահմաններ և Մոսկվայից ու Արևմուտքից կարևոր ազդակներԲԴԽ-ն ստացել է դատավորներներին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները․ մանրամասներ Սառցային աշխարհը վտանգի տակ է․ նոր ահազանգ՝ գիտնականներիցՆեմկով–Բիլոստենի․ քաշի տարբերությունը՝ գրեթե 8 կգ1 միավորի դրամա․ «Քլիփերսը» հաղթեց «Թանդերին»ԱԲ-ն ու մարդը նախագծում են միասին․ ավելի դիմացկուն կառուցվածքներ«Սփըրսը» ջախջախեց «Ուորիորսին»․ 11-րդ անընդմեջ հաղթանակըԻնչ եղանակ է սպասվումՈւղեղի հիվանդությունը՝ արյան թեստո՞վ․ գիտնականները նոր հետք են գտելՍվիտոլինան հաղթեց Սաբալենկային․ ուկրաինուհին՝ կիսաեզրափակչումՈ՞ւր են հասել NVIDIA-ի չիպերը․ Սինգապուրը հրապարակել է քննության մանրամասներըՁերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձըՔնի ժամանակ ուղեղը «մաքրվում» է․ ինչո՞ւ է տարիքի հետ դա թուլանումՖրիցը Մուզետիին շանս չտվեց․ 63 րոպեում՝ Ստոկհոլմի եզրափակիչՓաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կա
Ամենադիտված