Նալբանդյան – Նոր Արտագերս ճանապարհին հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում. այն վերածվել է մոխրի
Արտակարգ Պատահար
Այսօր՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում դեռևս անհայտ հանգամանքներում Նալբանդյան Նոր Արտագերս գյուղամիջյան ճանապարհին հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Գարիկ Գ.-ին պատկանող «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Մինչ հրշեջների ժամանումը՝ ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են Գարիկ Գ.-ն և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրի։
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած հրդեհի պատճառը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում պարզվում է։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ