Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր Ինչ է կատարվում Երևանում. Սամվել Կարապետյանի եղբայրը և մյուսները երթ են անում. ՈՒՂԻՂ Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանը Փոքր Կենտրոնը Կոնդի հետ կապող ճանապարհահատվածը 10 օր է՝ կոլապսի մեջ է (տեսանյութ) Մահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ) Մենք պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի. Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը Ապարանում է (տեսանյութ) Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ) Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Քեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ) 

Թուրքիան միջազգային ճնշման ներքո պետք է դուրս գա հակամարտությունից. Արմեն Սարգսյան

Համաշխարհային Մամուլ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել Sky News Arabia հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ագրեսիային: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հարցազրույցը ներկայացվում է ստորև:

Հարց- Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել հակամարտության ակունքները, պատճառները, և թե ի՞նչ է իրականում այժմ տեղի ունենում:

- Նախքան հարցազրույցը սկսելը ես նայում էի Ձեր ծրագիրը և ցուցադրվող տեսանյութերը: Թույլ տվեք սկսել բարեկամական ժեստով, քանի որ այն, ինչ ցուցադրում էիք, ադրբեջանական կողմի տեսանյութերն էին, և չկար որևէ տեսանյութ Լեռնային Ղարաբաղի, հայկական կողմից: Սա ընդունեք որպես փոքր նկատառում:

Դուք հարցնում եք պատճառների մասին, սակայն կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք Ադրբեջանի նախագահին, քանի որ հենց Ադրբեջանն է սկսել այս պատերազմը: Ես կարող եմ սա պատերազմ անվանել, քանի որ վերջին 26 տարիների ընթացքում, երբ Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ ընթանում էին բանակցություններ Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի եռանախագահությամբ, բախումներ լինում էին, սակայն դրանք շատ տեղային էին: Սա լայնածավալ է և խլել է բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Ադրբեջանը պաշտոնապես և ոչ պաշտոնապես պատճառաբանում է, թե իրենց չէր բավարարում բանակցային գործընթացը, այդ իսկ պատճառով նրանք սկսեցին սա՝ հավատալով, որ կարող են խնդիրը լուծել ուժի միջոցով: Իմ մեկնաբանությունը հետևյալն է՝ չեմ կարծում, որ այս հակամարտությունն ունի ռազմական կարգավորում:

Իհարկե, այս հակամարտությունը շատ ավելի բարդ է դարձել երրորդ կողմի ներգրավմամբ: Իրականությունն այն է, որ երկու կողմերում բազմաթիվ մարդիկ, ընդ որում, ոչ միայն զինվորականներ, այլև քաղաքացիական անձինք են զոհվում, քանի որ այս պահին Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կողմի հրետակոծությանն են ենթարկվում Ստեփանակերտը, գյուղերը: Այսինքն, իրավիճակը ինչ-որ առումով դուրս է գալիս վերահսկողությունից:

Ինչպես ասացի, Թուրքիայի ներգրավվածությունն ավելի է բարդացնում իրողությունը: Նախկինում, երրորդ կողմի ուղղակի ներգրավվածություն չկար, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև էին ընթանում բանակցություններ, բանակցող կողմերը փորձում էին մեղմացնել հակամարտությունը: Սակայն հիմա այն ավելի մեծ ծավալներ է ընդունել և դարձել ավելի խճճված, հատկապես երրորդ կողմի՝ Թուրքիայի ներգրավվածության պարագայում:

Հարց- Պարոն նախագահ, ինչպես նշեցիք երրորդ կողմը՝ Թուրքիան, հստակորեն ներգրավված է խնդրում: Ինչո՞ւ է Թուրքիան միջամտում, ի՞նչ է պարոն Էրդողանը ցանկանում սիրիացի վարձկանների ուղարկելով հակամարտության գոտի:

- Կրկին հարցն ինձ չէ ուղղված, ինչպես և առաջին հարցի պարագայում, որը Ադրբեջանի նախագահին էր ուղղված՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի նախագահն ու ադրբեջանական կողմը կրկին պատերազմ սկսեն: Ձեր երկրորդ հարցի հասցեատերն էլ պարոն Էրդողանն է, այլ ոչ թե ես: Սակայն ես կարող եմ ներկայացնել այն, ինչ լսել եմ:

Մենք պաշտոնապես այստեղից և այնտեղից լսում ենք՝ ինչպես է թուրքական կողմը պնդում, թե այնտեղ է իր էթնիկ եղբայրներին աջակցելու համար: Թյուրք էթնիկ եղբայրները Անատոլիայից ձգվում են մինչև Արևելք՝ Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա ու հյուսիսային Չինաստան: Արդյո՞ք Թուրքիան պատրաստվում է միջամտել ամեն անգամ, երբ այնտեղ խնդիր առաջանա: Երբեմն նրանք պնդում են, թե իբր (Լեռնային Ղարաբաղում) կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: Դրա փոխարեն Թուրքիան Ադրբեջան է բերել ոչ թե հարյուրավոր, այլ հազարավոր վարձկաններ, ովքեր մեծամասամբ ծայրահեղական ջիհադիստ ահաբեկիչների են: Սա մտահոգություն է առաջացնում ոչ միայն Հայաստանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլև, վստահ եմ, որ սա անհանգստություն կառաջացնի նաև տարածաշրջանի այլ պետություններում, այդ թվում և՝ Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայի պետություններում և այլն:

Երրորդ պնդումը, որ անում է թուրքական կողմը, կրկին չի դիմանում որևէ քննադատության: Նրանք հայտարարում են, թե հայերը կարող են ռմբակոծել կարևոր ենթակառուցվածքներ, որոնք այս պարագայում էներգետիկ ենթակառուցվածքներն են, նավթամուղերը, որոնք Բաքվից ձգվում են դեպի Թբիլիսի և Ջեյհան: Ավելի քան 20 տարի այդ նավթամուղը կառուցված է: Եթե հայերը նպատակ ունենային այն ռմբակոծել, դա կանեին շատ ավելի վաղ, անգամ այն ժամանակ, երբ Ադրբեջանում նոր մտածում էին դրա կառուցման մասին, թույլ չտալով, որ այն կառուցվի՝ այդպիսով գուցե թույլ չտալով, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ միլիարդավոր դոլարներ վաստակի և այդ միլիարդավոր դոլարներն օգտագործի զենք գնելու և դրանցով հայերին կյանքից զրկելու համար:

Սրանք Թուրքիայի կողմից պաշտոնապես հայտարարված պատճառներն են, թե ինչու են իրենք ներգրավված: Դրանցից և ոչ մեկն իրատեսական չէ: Իրական պատճառը, թե ինչու է Թուրքիան այնտեղ, այլ է:

Հարց- Պարոն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության դիրքորոշումը Թուրքիայի միջամտության առնչությամբ: Դուք խոսում եք Սիրիայից հազարավոր վարձկանների մասին, որոնց Թուրքիան բերել է հակամարտության գոտի: Այս թեմայով հեռախոսազրույցներ ունեցե՞լ եք, օրինակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ:

- Միջազգային հանրությունը շատ լայն է` ՄԱԿ-ից մինչև ՆԱՏՕ: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և երբ Թուրքիան ստորագրում էր կառույցի անդամ դառնալու համար, արդյո՞ք այդ պետությունը ստորագրել է մի փաստաթուղթ, որն իրեն թույլ է տալիս ագրեսիվ կերպով որպես երրորդ կողմ ներգրավվել հակամարտությանը: Արդյո՞ք այդ համաձայնագիրը նրանց թույլ է տալիս վարձկաններ բերել տարածաշրջան: Մեծ թվով կազմակերպություններ կան՝ սկսած Եվրամիությունից մինչև ՀԱՊԿ, որի անդամ է Հայաստանը:

Այս բոլոր տարբերակները սեղանին են, մենք մտածում ենք դիմել երրորդ կողմերին կամ կազմակերպություններին: Սակայն խնդիրը շատ պարզ է: Եթե ներկայում ընթացող պատերազմը լիներ միայն Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև, որին հասկանալի պատճառով աջակցում են կամավորականներ Հայաստանից և հայ ժողովուրդը, շատ հավանական է, որ, ինչպես միշտ, միջազգային միջնորդները կամ Մինսկի խմբի անդամ երկրները կկարողանային կանգնեցնելու սա երրորդ, չորրորդ կամ հինգերորդ օրը: Բայց Ադրբեջանում Թուրքիայի ներկայության պատճառով այս ամենը շատ ավելի բարդ է դառնում:

Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ևս պետք է մտահոգված լինի, քանի որ, որոշ մեկնաբանությունների համաձայն, Թուրքիան այնտեղ է՝ մնալու նպատակով: Այլ հարց է՝ արդյո՞ք վարձկանները կամ ահաբեկիչները կմնան այդտեղ, թե պատերազմի ավարտից հետո կվերադառնան հետ, ինչին ես անձամբ չեմ հավատում: Իսկ իրականում Թուրքիան կկառավարի նավթամուղը, որը Կասպից ծովից գնում է Եվրոպա՝ այդպիսով կասպյան տարածաշրջանից նավթի և գազի մատակարարման հարցում բոլորին կախման մեջ դնելով իրենցից, ընդ որում, ինչպես մատակարարներին՝ Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային, այնպես էլ ստացողներին: Գուցե սա՞ է Թուրքիայի շարժառիթը:

Խնդրի կարգավորման համար կա միայն մեկ ճանապարհ՝ Թուրքիային հեռացնել հակամարտությունից: Միայն այդ դեպքում կարող են հուսալ, որ կլինի հրադադար, և դրան կհաջորդեն մյուս քայլերը:

Հարց- Պարոն նախագահ, Դուք ասացիք, որ խնդիրը չունի ռազմական լուծում: Կարծում եք, որ ներկա պայմանները կարո՞ղ են հանգեցնել բանակցությունների:

Դուք երկու կետի մասին խոսեցիք, թույլ տվեք բացատրել երկուսն էլ: Նախ, ես չեմ հավատում և չկա որևէ հայ աշխարհում, ով կարծում է, թե հակամարտությունը կարելի է լուծել ուժի միջոցով՝ հատկապես Թուրքիայի ներգրավվածությունից հետո:

Ամբողջ աշխարհում յուրաքանչյուր հայ և նրա յուրաքանչյուր բարեկամ հիշում է, որ 105 տարի առաջ Թուրքիան մեծ ոճրագործություն է իրականացրել, որը կոչվում է Հայոց ցեղասպանություն: Թուրքերը սպանել են 1,5 միլիոն մարդ և ստեղծել են ներկա հայկական սփյուռքը՝ Արգենտինայից, Միացյալ Նահանգներից մինչև Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք: Մենք Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Սփյուռքում կարծում ենք, որ այն պահին, երբ Թուրքիան ակտիվ ներգրավվածություն ցուցաբերեց Ադրբեջանում, այս ամենը դարձավ էթնիկ զտման, ցեղասպանության ևս մեկ փորձ: Որևէ հայ՝ կապ չունի, թե որտեղ է ապրում, դա չի ընդունի: Լեռնային Ղարաբաղում հայերը մշտապես բացարձակ մեծամասնություն են կազմել: Նրանք երբեք դա չեն ընդունի, նրանք կկռվեն մինչև մահ, սակայն թույլ չեն տա, որ դա կատարվի: Սա է Ձեր առաջին հարցի պատասխանը:

Ես մեծապես հավատում եմ, որ այս հարցը ռազմական լուծում չունի: Հարցին, թե ցանկանու՞մ եմ կամ հավատու՞մ եմ, որ կա լուծում խաղաղ բանակցությունների միջոցով, հաստատապես կպատասխանեմ՝ այո: Այս հարցը հնարավոր է լուծել միայն մեկ ճանապարհով՝ բանակցությունների: Մոդելը, ձևաչափը պարզ է: Թուրքիան միջազգային հանրության, իր բարեկամների, առողջ բանականության ճնշման ներքո պետք է դուրս գա այս խնդրից, և այն պահին, երբ դա լինի, խնդիրը կշարունակի մնալ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև: Համոզված եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության ջատագովները ճնշում կգործադրեն այդ ուղղությամբ, և մենք քայլ առ քայլ կսկսենք բանակցությունները: ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որը համանախագահում են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Կա միայն մեկ լուծում՝ վերադառնալ բանակցությունների սեղան: Սակայն, առաջին հերթին, Թուրքիան պետք է բացառվի այս պատկերից:

Հարց- Պարոն նախագահ, ինչպես նշեցիք, այս միջնորդությունը իրականացվում է Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից, սակայն կան այլ երկրներ, որոնք միջնորդություն են առաջարկում, ինչպես օրինակ՝ Իրանը, Վրաստանը: Ինչպե՞ս եք մեկնաբանում նման միջնորդությունների առաջարկները, և ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:

-Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մտահոգություն են հայտնում այն ամենի վերաբերյալ, ինչ կատարվում է Հարավային Կովկասում: Ուզում եմ հայտնել իմ անկեղծ շնորհակալությունը նրանց բոլորին: Նրանցից ոմանք մտահոգված են, քանի որ մոտ են ապրում: Նրանցից ոմանք մտահոգ են, քանի որ հասկանում են, որ եթե այս առճակատումներն ավելի լարվեն և ինտենսիվ լինեն, կարող են մեծ անհավասարակշռություն և խնդիր առաջացնել ամբողջ Կովկասում, և չեն ցանկանում Կովկասում մեկ այլ Սիրիա լինի: Խնդիրը տարածաշրջանում կներգրավվի բոլորին, և ուղղակի խելագարություն կլինի:

Շնորհակալություն բոլոր առաջարկների, բանակցությունների, կողմերի միջև միջնորդության համար:

Այս հարցում ակնհայտ ուժեղ միջնորդներ կարող են լինել այն երկրները, որոնք արդեն իսկ միջնորդություն են իրականացնում որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը: Կարծում եմ, որ կարող ենք հույս ունենալ, որ այս երեք միջնորդները իրենց ձայնը կրկին կբարձրացնեն և միջնորդություն կառաջարկեն: Սակայն, ինչպես նշեցի, Մինսկի խմբի անդամ այս երեք պետությունները և նրանց ղեկավարները իրենց ձայնը կհնչեցնեն և կողմերին ոչ միայն կոչ կանեն հրադադար հաստատել, այլ նաև Թուրքիային ուղերձ կհղեն, որ նրա դերն այս հարցում ամբողջությամբ ապակայունացնող է և չի նպաստում խաղաղության հաստատմանը: Թուրքիան նպաստում է պատերազմին և ապակայունացմանը, ինչպես նաև երկու կողմերի մարդկային կորուստներին: Կարծում եմ՝ Թուրքիայի ոչ մի նպատակ և այն, ինչ փնտրում է Կովկասում՝ ներկայություն, ազդեցություն էներգետիկ ոլորտի վրա, չարժի հազարավոր երիտասարդների, տարեցների, երեխաների կյանքները, որոնք մենք ամեն օր կորցնում ենք:

Հարց- Պարոն նախագահ, կարո՞ղ եք ներկայացնել ընդհանուր իրավիճակը, հումանիտար իրավիճակը, քանի որ տեղեկություններ և մտահոգություններ կան, որ տարածաշրջանը մեկ այլ Սիրիա կդառնա: Կարո՞ղ եք աշխարհին հայտնել այն մտավախությունները, որ ունեք մարդասիրական աղետի վերաբերյալ:

-Կցանկանայի նախ նշեք, թե ինչու՞ չեք նշում, ցուցադրում Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամի մասին, երբ ռմբակոծվում են մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, գյուղերը՝ ավերելով դրանք: Կարծում եմ՝ հումանիտար ճգնաժամը շատ մեծ է: Շատ տուժածներ կան այդ հրետակոծություններից, մարդիկ կորցրել են իրենց տները, փորձում են տանիք գտնել: Հումանիտար ճգնաժամն օրեցօր աճում է: Համոզված եմ, որ դա ոչ միայն հայկական կողմում կլինի, այլ նաև ադրբեջանական կողմում ևս: Սա ամենակարևոր պատճառն է, որ հրետակոծությունները և սպանությունները, պատերազմը պետք է դադարեցվեն:

Երբ լսում եմ ադրբեջանական կողմի ներկայացրած տեղեկությունները, շատ դեպքերում դրանք ուղղակի պրոպագանդա են, երբ ասում են, թե մեծ հաղթանակներ են տարել: Երկու կողմում կան մարդկային կյանքների ռազմավարական կորուստներ: Այս ամենին գումարվում է նաև հումանիտար ճգնաժամը: Մարդիկ իրենց կյանքն են կորցնում, կորցնում են իրենց երեխաներին, ծնողներին: Սա հակամարտություն, պատերազմ չէ, որը սահմանին կամ առաջնագծում է:

Միջազգային հանրությանն ուղղված իմ ուղերձն է՝ խոսեք Թուրքիայի և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ադրբեջանական կողմին ռազմատեխնիկա մատակարարել: Կարիք չկա այդ երկրների անունները բարձրաձայնել, բայց այդ կերպ նրանք դառնում են հակամարտության մաս: Ինչքան քիչ մատակարարումներ, քաջալերում լինեն, և ինչքան շուտ Թուրքիան դուրս մղվի, այդ դեպքում մենք հրադադարի հաստատման հույս կունենանք՝ միջազգային ճնշումների և, մասնավորապես, Մինսկի խմբի համանախագահների միջոցով: Այդ ամենից հետո հույս կլինի նաև բանակցությունների վերսկսման համար: Աշխարհում որևէ պատճառ չկա, որը կարող է բացատրել բանակցությունները պատերազմով փոխարինելը: Ոչ ոք չի ասում, որ 20 տարի հետո բանակցությունները՝ հաջող կամ անհաջող, պետք է դադարեցնել, որովհետև այս կամ այն կողմը գոհ չէ մյուս կողմից: Նորմալ բանակցությունների համար պետք է համբերատար լինել, վստահություն ձևավորել: Եթե գոհ չես, այդ մասին պետք է ասես համանախագահներին և նրանց, ովքեր ազդեցություն ունեն, ոչ թե պատերազմ սկսես: Յուրաքանչյուր մարդկային կյանք շատ արժեքավոր է, և դրա կորուստը երկու կողմի համար էլ մեծ ողբերգություն է:

Թուրքիայի պաշտոնյաներին կոչ եմ անում մտածել Ադրբեջանում իրենց ներգրավվածության մասին:

Միջազգային հանրությանը ցանկանում եմ ասել, որ հայերը այս պատերազմը Լեռնային Ղարաբաղում ընդունում են որպես էթնիկ զտում և 105 տարի առաջ տեղի ունեցած չավարտված ցեղասպանության շարունակություն: Մեծապես հավատում եմ, որ կա ընդամենը մեկ լուծում այս խնդրին՝ բանակցությունները: Լեռնային Ղարաբաղի հայերը, որոնք հազարավոր տարիներ ապրել են այնտեղ՝ իրենց հայրենիքում, այդ հպարտ լեռնային մարդիկ, երբեք չեն ընկրկի:

Ադրբեջանցիների դեպքում խոսքը միայն տարածքների մասին է, նրանք ցանկանում են այդ տարածքներն առանց հայերի: Դուք այն անվանում եք տարածքային ամբողջականություն, ինքնորոշում, բայց խոսքը մարդկային կյանքերի, արժեքների մասին է, մարդկային կյանքերի, որոնք վտանգվում են:

- Շատ շնորհակալություն, պարոն նախագահ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր58-ամյա Նիկոլ Քիդմանը թափանցիկ կիսաշրջազգեստով ներկայացել է սերիալի պրեմիերայինՀայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը կարող է երկարաձգել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների մեղմացումըԻնչ է կատարվում Երևանում. Սամվել Կարապետյանի եղբայրը և մյուսները երթ են անում. ՈՒՂԻՂԱրևմտյան մամուլում մտահոգություն է առաջացել Մելանյա Թրամփի շուրջ՝ Էպշտեյնի թեմայով հայտարարությունից հետոRT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը Առաջինն են գնալու Հայաստանից․ շատերը տներ ունեն դրսում, մի մասն էլ երաշխիքներ, որ կպահեն իրենց (տեսանյութ)РИА Новости․ Թրամփը սպառնացել է վերսկսել ռազմական գործողությունները՝ բանակցությունների ձախողման դեպքումԻսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահի» ավելի քան 200 օբյեկտի խոցման մասին ԼիբանանումԹրամփը՝ գլխավոր «տուժողը». ԱՄՆ–Իրան համաձայնագրի ձախողումը կարող է հարվածել Սպիտակ տանըԻրանը հայտարարել է, որ կսկսի բանակցություններ ԱՄՆ-ի հետ՝ նախապայմանների ընդունման դեպքումԱրայիկ Հարությունյանը ներկա է եղել Սամբոյի աշխարհի գավաթի մրցաշարի բացման արարողությանըԱրևմուտքում տարօրինակ են համարել Մելանյա Թրամփի հայտարարությունը Ջեֆրի Էպշտեյնի մասինՁերբակալվել է 30 տարի գործող ռուական քաղաքի ամենահանցավոր խումբըԱՄՆ-ը համաձայնել է ապասառեցնել Իրանի ակտիվները՝ բանակցությունների ֆոնինՓոքր Կենտրոնը Կոնդի հետ կապող ճանապարհահատվածը 10 օր է՝ կոլապսի մեջ է (տեսանյութ)Թրամփի հայտարարություններից հետո Եվրոպային և Զելենսկուն դժվարություններ են կանխատեսումԱՄՆ Կոնգրեսում պահանջում են գնահատել Թրամփի հոգեկան վիճակը՝ աղմկահարույց հայտարարություններից հետոՊուտինը հայտարարել է, որ Կրասնոդարի երկրամասում սերմնացանը ընթանում է ակտիվ փուլումThe Times․ Մեծ Բրիտանիայում վառելիքի գների աճի ֆոնին ավելացել են գողությունները բենզալցակայաններումՄահը սարսափելի չէ, սարսափելին մեռելի պես ապրելն է, միայն Կարապետյանը կարող է ապահովել խաղաղություն (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի ՊՆ Հիլիի՝ Ռուսաստանի վերաբերյալ մեկնաբանությունները լուրջ ռիսկեր են պարունակում. SpectatorՄենք պատրաստ ենք ամեն ինչ զոհաբերել հանուն Հայաստանի. Սամվել Կարապետյանի ուղերձը (տեսանյութ) Բացահայտվել է Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի համար անբարենպաստ կանխատեսումРИА Новости․ Եվրոպացի ևս մեկ առաջնորդ աջակցություն է հայտնել ՕրբանինՆիկոլ Փաշինյանը Ապարանում է (տեսանյութ)Պետությունը, որն իր անվտանգությունը կապում է թշնամու հետ, ստորագրում է իր կործանման տակ. Միքայելյան (տեսանյութ) Խաղաղությունը ձեռք է բերվում ոչ թե մուրալով, այլ՝ ուժով․Հարություն Հարությունյան (տեսանյութ) Եվրոպայում ռուսական գազի հիմնական գնորդներից մեկը կտրուկ ավելացրել է ներմուծումներըՍամվել Կարապետյանը ոչ թե հաջորդ, այլ ներկայիս վարչապետն է. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Գիտնականները շոկի մեջ են․ շիմպանզեները սկսել են սպանել իրենց նախկին ընկերներինՌուսաստանի ԱԳՆ-ն նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական նպատակըԼավրովը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին ԹուրքիայումՔեզ թուլություն չի սազում, հա՛յ ազգ. մեր ընտրությունը՝ ապագա վարչապետ Սամվել Կարապետյան. Կարապետյան (տեսանյութ) Եվրոպայում ավիավառելիքի դեֆիցիտ կարող է առաջանալ առաջիկա շաբաթներինՄհեր Գրիգորյանի նախագահությամբ՝ քննարկվել են ՀԸԳՀ-ի նորճանապարհային քարտեզի իրագործման ընթացքըThe Guardian․ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կսկսի Հորմուզի նեղուցի ականազերծումըՊետք է կանգնեցնե՛նք Նիկոլ Փաշինյանին. կա միայն մեկ առաջնորդ, որը կարող է դա անել. Ալեքսան Ալեքսանյան (տեսանյութ) Թրամփը խոստացել է ներում շնորհել իր վարչակազմի բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին Բանակցություններ կամ պատերազմ․ աշխարհը շունչը պահել է. Դիզելային վառելիք՝ Ադրբեջանից Հայաստան (տեսանյութ)Սումիի մարզում ուկրաինական ուժերը կորցրել են Միրոպոլսկե բնակավայրըՄեր երկրի առջև ծառացած օրհասական մարտահրավերների պայմաններում Սփյուռքի ռազմավարական դերը դառնում է անփոխարինելի. Իշխան ՍաղաթելյանԱմառը երկարել է մեկ ամսով․ Լևոն ԱզիզյանԽոհարարը պատմել է, թե ինչպես են տիեզերագնացները սնունդ պատրաստում ուղեծրումԱՄՆ-ն կոչ է արել Նեթանյահուին չհարձակվել Լիբանանի վրա` մինչև ուղիղ բանակցությունների սկիզբըРИА Новости․ Ռուսաստանում վտանգավոր մոծակներ կան, սակայն վարակվելու ռիսկը մնում է ցածրPorsche-ի վաճառքները կտրուկ նվազել են 2026 թվականի առաջին եռամսյակումLife.ru․ Յուրի Լոզան կասկածի տակ է դրել NASA-ի հրապարակած Երկրի լուսանկարների վավերականությունըՀունգարիայում ընտրություններից հետո հնարավոր սադրանքների մասին ահազանգ. փորձագետը մատնանշում է Ուկրաինայի դերըAxios․ ԱՄՆ ռազմածովային նավերը անցել են Հորմուզի նեղուցով՝ առանց Իրանի համաձայնության
Ամենադիտված