«Հրապարակ». Նեղ հավաք Փաշինյանի մոտ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանի մոտ հրատապ հավաք է կայացել, մասնակցել են նեղ թիմով՝ նախարարներ, մարզպետներ, ՊՆ ներկայացուցիչներ։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկել այդ հավաքի ժամանակ, շատ աղոտ տեղեկություններ փոխանցեցին մեզ, միայն իմացանք, որ վարչապետ Փաշինյանը գործընկերներին է ներկայացրել աշխարհաքաղաքական կենտրոնների դիրքորոշումները՝ ստեղծված իրավիճակի հետ կապված, որոնք հրապարակման ենթակա չեն։ Ասում են՝ բավականին ծանր զրույց է ընթացել»: