Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ 

Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի. The Times

Համաշխարհային Մամուլ

The Times բրիտանական պարբերականը հրապարակել է «Թուրքիայի խաղը մահացու է, ինչը Ջոնսոնը լավ գիտի» վերնագրով հոդված, որի հեղինակը պնդել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։

«Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի ոչ պաշտոնական թարգմանությունը։ 

 

Փորձեք պատկերացնել, եթե կարող եք, որ Գերմանիան ռազմական միջամտություն է իրականացնում Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությանը՝ ուղարկելով ահաբեկիչներին Իսրայելի պետության դեմ կռվելու, օգտագործելով սեփական կործանիչ ինքնաթիռներն իսրայելական ինքնաթիռները խոցելու նպատակով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր՝ ռմբակոծելու քաղաքացիական բնակավայրերը։ Անհնար է պատկերացնել, քանզի ժամանակակից Գերմանիան խորապես մտահոգված է իր պատմական հիշողությամբ և համապատասխան բարոյական պատասխանատվությամբ։ Հոլոքոստի հերքումը քրեական հանցագործություն է, և Բեռլինում կան հրեա զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ հուշարձաններ։

Փաստացի, ճիշտ հակառակ իրավիճակը Թուրքիայում է, որտեղ, քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն, հանցագործություն է համարվում 1915թ․ սառնասրտորեն ծրագրված և տեղի հայ բնակչության հանդեպ իրականացված զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն որակելը, և որտեղ նույնիսկ այնպիսի մեծագույն ստեղծագործողները, ինչպիսիք են Օրհան Փամուկը և Էլիֆ Շաֆաքը, ենթարկվել են հետապնդման՝ թույլ տալու համար իրենց գեղարվեստական կերպարներին կիրառել նմանատիպ արտահայտություններ։
Այսպիսով, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միայն քաղաքական շահ է հետապնդում՝ Թուրքիային սպասարկող հազարավոր ջիհադիստներին ուղարկելով և կիրառելով սեփական կործանիչ ինքնաթիռները հայկական օդային տարածքում, որոնք պատճառում են մահացու հետևանքներ։

Այդ տարածքը, որտեղ բնակչության գերակշռող մասը մշտապես կազմել է հայկական բնակչությունը, Ստալինի կողմից տրվել է այն ժամանակվա Ադրբեջանի Սոցիալիստական Հանրապետությանը։ Սովետական Միության փլուզումից հետո տեղի (Լեռնային Ղարաբաղի) ժողովուրդը քվեարկեց անկախության օգտին: Սա հանգեցրեց պատերազմի, որի արդյունքում հազարավոր մարդիկ սպանվել են, շատերը՝ տեղահանվել, իսկ ապա Ռուսաստանի միջնորդությամբ խաղաղություն է հաստատվել, մինչ երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսեց մարտական գործողությունները։ Բոլորովին նոր է, արտաքին ուժի՝ Թուրքիայի ուղիղ միջամտությունը նախկինում զուտ տեղային բնույթ կրող հակամարտությանը։
Սա Թուրքիայի որդեգրած վճռականության վերջին օրինակն է՝ նախկին Օսմանական կայսրության տարածքում ծագած ցանկացած հակամարտության մեջ հանդես գալու որպես իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավոր։ Թուրքիան այդպես վարվեց Սիրիայում, Լիբիայում, իսկ այժմ՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ անդամ երկրի կողմից․ դեռևս միայն ֆրանսիական կառավարությունն է պատրաստ դա մատնանշել։ ՆԱՏՕ-ն ինստիտուցիոնալ առումով անկարող էր ասել (ուր է թե՝ անել) որևէ բան Թուրքիայի այս ռազմավարության առնչությամբ, ինչը հարկադրեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նախորդ տարվա նոյեմբերին որակել կազմակերպությունը որպես «մեռած ուղեղ»։ Նույն Մակրոնն էր, որ նախորդ շաբաթ հրապարակայնորեն հայտարարեց Անկարայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի իսլամիստների ուղարկման մասին, ինչի վերաբերյալ նա տեղին նշեց․ «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»։
Ի հեճուկս դրան` բրիտանական կառավարության լռությունն ամոթալի է։ Հատկապես այն պատճառով, որ արտասովոր հայ ազգը, որը պաշտոնապես առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ Հռոմեական կայսրությունից շատ առաջ, մշտապես գրավիչ է եղել որոշ անգլիացիների համար։ Լորդ Բայրոնը հայտարարել է․ «Հայերենն Աստծո հետ խոսելու լեզուն է» (և այդ նպատակով փորձել է սովորել հայերեն)։

Ուիլյամ Գլադստոնն ասել է՝ «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը»։ Ավելի ուշ, վարչապետ Ուինսթոն Չերչիլը պարզ արտահայտել է այդ ժողովրդի հետ կատարվածը․ «1915թ․ թուրքական կառավարությունը սկսեց և անխղճորեն իրագործեց տխրահռչակ մեծածավալ կոտորածը և հայերի տեղահանումը Փոքր Ասիայում։ Որևէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը պլանավորվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»։

Եվ իսկապես, Օսմանյան կայսրությունն աղետալի պարտություն կրեց 1912-1913թթ. Բալկանյան պատերազմներում, ինչը հանգեցրեց իրենց միլիոնավոր մահմեդական հայրենակիցների տեղահանմանը դեպի արևելք: Այն ժամանակ հենց կազմավորվեցին Անատոլիայի նահանգները, տեղահանված մահմեդակնների համար որպես նոր «հայրենիք» օգտագործելու և երբեմնի Հայոց թագավորություն կոչվող (մինչ այն կկլանվեր Օսմանյան կայսրության կողմից) հայերի պատմական հայրենիքը հայաթափելու նախագիծը: Այդպես, մոտավորապես 1.5 միլիոն հայեր սպանդի ենթարկվեցին իրենց իսկ բնակավայրերում կամ (կանանց և երեխաների դեպքում) արտաքսվեցին անապատ՝ մահվան երթերի: Նրանց փափագած ունեցվածքն ու կարողությունը, իսկ հայերը հոյակապ առևտրականներ էին, բաժանվեց նրանց սպանդի կազմակերպիչների միջև:

Սա Հիտլերի «Լեբենսրաում»-ի քաղաքականության նախադեպն էր: Նյուրնբերգյան դատավարության ընթացքում մեղադրող կողմի ապացույցներում առկա էր գերմանացի բռնապետի՝ Լեհաստան ներխուժելու նախօրեին իր գեներալների հետ Օբերզալցբերգում կայացած հանդիպման մասին արձանագրությունը/վկայությունը, որի ընթացքում Հիտլերը հռետորական հարց էր ուղղել. «Ի վերջո, ո՞վ է հիմա հիշում հայերի բնաջնջումը»:

Այս ցեղասպանության կազմակերպիչների հռետորաբանությունը կրում էր նացիստների կողմից առաջ քաշված կենսաբանական գերակայության այլասերված գաղափարական հենքի դրոշմը: Դիարբեքիրի նահանգապետ, բժիշկ Մեհմեդ Ռեսիդը հայտարարել էր. «Մենք նրանց կոչնչացնենք, այլապես նրանք կոչնչացնեն մեզ…հայ ավազակները վնասակար մանրէների ամբողջություն են, որոնք վարակել են հայրենիքի մարմինը: Մի՞թե մանրէները ոչնչացնելը բժիշկի պարտքը չէ»:

Իմիջայլոց, Միացյալ Թագավորության վարչապետի ընտանիքն անմիջականորեն և հերոսաբար առնչվել է այս դրվագին: Բորիս Ջոնսոնի հորական կողմից նախապապ Ալի Քեմալ Բեյը թուրք լրագրող և թերթի խմբագիր է եղել, ով հետագայում մուտք է գործել քաղաքականություն և դարձել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը: Հավանաբար, նա ավելի, քան Օսմանյան կայսրության որևէ այլ հասարակական գործիչ վճռական էր տրամադրված Հայոց ցեղասպանությունն իրականացրած հազարավորներին արդարադատության առջև կանգնեցնելու հարցում։ 1919թ․-ին նա գրում էր․ «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լի է ապուշներով։ Մենք հափշտակել ենք մեր իսկ կողմից արտաքսված և սպանդի ենթարկված մարդկանց կարողությունը, ինչը պատմականորեն եզակի հանցագործություն է՝ հանցագործություն, որից սարսռում է ամբողջ աշխարհը»:

Մասնավորապես, հենց այս մեկնաբանություններն էին, որ հանգեցրին Ստամբուլի վարսավիրանոցներից մեկից Քեմալի առևանգմանը և նրա հետագա քարկոծմանն ու Լինչի դատաստանին ենթարկմանը: Ականատեսներից մեկի հուշերում նկարագրվում էր, թե ինչպես կախաղան բարձրացվեց նրա արնաշաղախ մարմինը, որին զետեղված մագաղաթի կտորի վրա գրված էր «Արթին Քեմալ»: Ոճրագործների կարծիքով հայկական Արթին անունը նրա կրծքին դաջելը դիակը պղծելու «լավագույն» տարբերակն էր:

Որքան որ ինձ հայտնի է, Բորիս Ջոնսոնը հպարտանում է իր թուրքական արմատներով: Երբ նա ընտրվեց վարչապետի պաշտոնում, թուրքական մամուլը նրան կնքեց «Օսմանցի թոռ» մականվամբ: Չնայած այս ամենին, նա երբեք հանրայնորեն չի հիշատակել իր նախնիի սպանությունը կամ դրա դրդապատճառները: Ես խիստ կասկածում եմ, որ նա դրա մասին հիշատակած լինի սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում, որի ժամանակ, ամենայն հավանականությամբ, անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձություններին: Էրդողանի գրասենյակը հայտարարություն էր տարածել առ այն, որ երկու առաջնորդները քննարկել են առևտրաշրջանառության չափերը 20 միլիարդ ԱՄՆ դոլարի հասցնելուն ուղղված քայլերը և ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցությունը:
Վերոնշյալը երեք հարց է ի հայտ բերում․ արդյո՞ք Էրդողանն այն անձնավորությունն է, ում վաճառվող զենքի ծավալը պետք է ավելացվի բրիտանական իշխանությունների կողմից, ինչպե՞ս իրեն կզգա վարչապետը, եթե այդ զենքերն օգտագործվեն ավելի շատ հայերի սպանելու համար, և՝ ի՞նչ կասեր նրա նախապապը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով
Ամենադիտված