ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է Թրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. Զելենսկի Այսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. Զուրաբյան Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է Իրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջ Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասին Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները 

Օր առաջ պետք է վերադառնալ գովազդային պատվերների նախկին տեմպերին. «Մեդիա Սիսթեմս»-ի մեդիա-տնօրեն Յանա Յանիկյան

Հասարակություն

SHANTNEWS-ը գրում է.

Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին  ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը:

Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս է այս իրավիճակին արձագանքում  գովազդային շուկան: Այս հարցերի շուրջ SHANTNEWS-ը զրուցել է «Մեդիա Սիսթեմս» գովազդային գործակալության մեդիա-տնօրեն Յանա Յանիկյանի հետ:

Մինչ գովազդի շուկայի ներկա վիճակը վերլուծելը հարկ է նկատել, որ այս պահին բավականին լուրջ փոփոխության է ենթարկվել մեդիադաշտը, այն հիմնական հարթակը, որտեղ տեղադրվում է գովազդը: Այսօր մեդիա ընկերությունները, անկախ գործունեության տեսակից, կատարում են ահռելի մեծ աշխատանք: Հիմնական մասն աշխատում է 24/7 ռեժիմով, որը անասելի կարևոր է: Այս ծանրաբեռնվածությունը որոշ լրատվամիջոցների համար էականորեն գերազանցում է աշխատանքային հետպատերազմյան շրջանի տեմպին: Լրատվությունն այս պահին, թերևս, ամենապահանջված ապրանքն է: Մյուս կողմից էլ պետք է շեշտել, որ լրատվամիջոցները մի առանձին ճակատով էլ պայքարում են տեղեկատվական պատերազմ կոչվածում:

Այստեղ թշնամու, ամենօրյա ռեժիմով տարածվող, ապատեղեկատվության հերքումն ու ճշմարիտ լրատվության հրապարակումը ոչնչով պակաս կարևոր չի առաջնագծում կատարվողից: Հայրենասիրական ու ինքնանվիրման բոլոր դրսևորումներով հանդերձ այս ճակատին նույնպես, պատկերավոր ասած, թիկունքային ապահովում է պետք: Այնինչ, գովազդային շուկան բավականին զգալի փոփոխությունների  ենթարկվեց ռազմական դրության հաստատման պահից մինչ օրս։ Շատ ընկերություններ անմիջապես հայտարարեցին գովազդային ակտիվության դադարի մասին: Իհարկե, եղան նաև սակավաթիվ ընկերություններ, որոնք պահպանեցին գովազդային ակտիվությունը՝ տալով դրան ավելի իրավիճակային լուծումներ։

Հաշվի առնելով այն փաստը, որ մեդիա դաշտի հիմնական ֆինանսավորման աղբյուրը գովազդն է՝ ընկերությունների համար լուրջ ֆինանսական խնդիրներ են առաջացել: Այս իրավիճակի խորացումը կարող է հանգեցնել ինչպես մատուցվող տեղեկատվության ինտենսիվության փոփոխման, այնպես էլ անձնակազմի աշխատավարձերի վճարման անկարողության։ Հետևաբար՝ նմանատիպ երևույթներից խուսափելու նպատակով պետք է օր առաջ քայլ առ քայլ վերադառնալ գովազդային պատվերների գոնե թե նախկին տեմպերին:

Իսկ ի՞նչ այլ հետևանքներ կարող է ունենալ  գովազդային շուկայի նմանատիպ ճգնաժամը:

Այս իրավիճակն անխուսափելիորեն թողնում է իր հետքը երկրի ընդհանուր տնտեսության վրա։ Խոսքը պարզագույն մեխանիզմի մասին է․ ընկերությունները պետք է գովազդվեն, որպեսզի կարողանան ապահովել իրենց բնականոն գործունեությունը և, հետևաբար, ընդհանուր տնտեսության շրջանառությունը։ Բազմաթիվ ընկերություններ դադարեցրել են գովազդային գործունեությունը՝ ելնելով «ամոթ է» կամ «ժամանակը չէ» մոտեցումներից, սակայն բոլորս պետք է հասկանանք, որ նման գործելաոճը չի կարող մեզ ապահովել այն ամուր թիկունքը, որն ավելի քան երբևէ անհրաժեշտ է տվյալ իրավիճակում։

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խիստ կարևոր է, որ հայաստանյան ընկերությունները վերսկսեն իրենց գովազդային ակտիվությունը։ Այս գործընթացի մեկնարկը պետք է տրվի ոլորտի առաջատարների կողմից, քանի որ նրանք են թելադրում շուկայում գործող մեխանիզմները և աշխատանքային սկզբունքները, շղթայական ռեակցիան պետք է լինի շարունակական նաև այլ ընկերությունների համար։

Ճգնաժամային իրավիճակում գովազդային ակտիվությունը պետք է արտացոլի համընդհանուր արժեքները, կազմակերպության սոցիալական պատասխանատվությունը և այն հաղթանակի գաղափարը, որին բոլորս ձգտում ենք։

Մենք բոլորս մեր կառույցների շրջանակներում ջանում ենք շահույթի որոշակի չափաբաժին փոխանցել Համահայկական հիմնադրամին, որն այսօր ունի խիստ կարևոր առաքելություն, սակայն եթե բիզնեսը գնալով անկում ապրի և շահույթները կրճատվեն, բնականաբար, արդեն ֆիզիկապես առկա չեն լինի այդ միջոցները։

 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համարՓարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներովՄեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներԵրևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համարԶախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններինՄիակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն էԹրամփի առաջարկած «անվտանգության գործարքը» կարող է վտանգավոր լինել Եվրոպայի համար. ԶելենսկիԱյսօր Փաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը. ԶուրաբյանՎանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել էԻրաքը բանակցում է ՕՊԵԿ-ի հետ նավթի արտահանման քվոտան ավելացնելու շուրջՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգներըՀատուկ նշանակության ուժերի զինծառայողների վարժանքները (տեսանյութ)Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցելԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըԵթե Նիկոլի պայքարը աթոռը պահելու համար է, մեր պայքարը հայրենիք ունենալու համար է. Շարմազանով (տեսանյութ)Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներՔա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ԿարապետյանցՏիգրան Հակոբյանը և Արամ Քուրանը քննարկել են Հայաստանի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. ԹրամփՌուսաստանը Պլեսեցկի տիեզերակայանից ռազմական արբանյակ է արձակելԻրանը չեղարկել է իր հրթիռների թռիչքի հեռահարության սահմանափակումները. ԻՀՊԿ Դեկտեմբերի 26-ին կանցկացվեն ՀՖՖ նախագահի ընտրություններՄենք ունենք ծրագիր միավորել ընդդիմադիր դաշտը. Նարեկ ԿարապետյանԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ ԴոնբասիցՈւկրաինայի հարցով բանակցություններին պետք է մասնակցի նաև Եվրամիությունը. Կալաս Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանՏավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել էԻրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրների հետՀայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանըՄասկն առաջարկել է արհեստական բանականության սերվերները տեղափոխել տիեզերքԴուգինը Զելենսկուն անվանել է «փոքր ռուսական դև»Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը հաղթում է ուկրաինական հակամարտությունում. Եվրախորհրդարանի պատգամավոր Լոռու մարզում ավտովթարից տուժել են հղի կինն ու անչափահասըWP. Ֆլորիդայի նահանգապետը պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնումՌոնալդուն փոխեց ֆուտբոլում պրոֆեսիոնալիզմի չափանիշները․ Ռիո ՖերդինանդԱնգլիայի գավաթի ամենամեծ անակնկալների հեղինակները պատրաստվում են հերթական սենսացիայինԹրամփը հայտարարել է Մար-ա-Լագոյում Ռուսաստանի վերաբերյալ նախատեսված հանդիպումների մասին88 տարեկանում մահացել է խորհրդային կինոյի աստղ Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան5300-ամյա «սառցե մարդը» և սառույցից դուրս եկող անցյալի այլ գաղտնիքներըԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառովԿոռնելի համալսարանի ֆակուլտետն անվստահություն է հայտնել ղեկավարությանը՝ սեռական բռնության գործի պատճառովԻրանը պատրաստվում է ցուցադրել իր հրթիռների իրական հեռահարությունըԼուկաշենկո. Բելառուսը շարունակում է հետևել Հոկտեմբերյան հեղափոխության լավագույն գաղափարներինՄեգանի հայրը ձերբակալվել է երեխաների նկատմամբ սեռական բռնության նյութեր պահելու մեղադրանքով39-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերովԹուրքիայի հետախուզության ղեկավարը՝ պաղեստինյան խնդրի և իսրայելական օկուպացիայի մասինՊիստորիուսը հայտարարել է, որ Ուկրաինային Patriot-ի նոր մատակարարումները անհնար են89 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ Ռոքֆելլերը
Ամենադիտված