Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը «Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում 20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներ Մոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ Ուշակով Էդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրեն Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց Ապակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդես Ծովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսը Հինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվել 

Արցախի շրջանները հանձնելու տնտեսական հետևանքները

Վերլուծական

Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտը ունենալու է քաղաքականից ոչ պակաս սարսափելի տնտեսական հետևանքներ: Արդեն իսկ հայտնի է, որ Սոթքի հանքի մեծ մասը մնում է Ադրբեջանին:

Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։

Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Դատելով 1000+ հիմնադրամի տվյալներից՝ ընկերությունում 2020-ին 1600-1700 աշխատող է եղել։ Սոթքի հանքում կա 133․5 տոննա ոսկի ու 175․6 տոննա արծաթ։ «Geopromining»-ի հաշվետվությունների համաձայն՝ Արարատի ոսկու կորզման գործարանը 2018-ին 1․4 տոննա հանքաքար է վերամշակել, 2019-ին՝ 1․55 մլն տ, իսկ 2020-ին պիտի վերամշակեր 1․6 մլն տոննա։

Ընկերությունը 2019 թվականին 154․5 հազար տրոյական ունցիա (մոտ 4.8 տոննա) ոսկի է արտադրել, վերջնական արտադրանքը հիմնականում արտահանվող դորե ձուլակտորներն են։ Սոթքի հանքավայրի կարևորությունն ու ոսկու արտահանման ծավալը պատկերացնելու համար նշենք՝ 2019-ին Հայաստանից 5.8 տոննա ոսկի է արտահանել՝ $224 մլն մաքսային արժեքով: ՀՀ-ից արտահանման ամբողջ ծավալը 2019 թվականին կազմել է $2․640 մլրդ։ Հանքի աշխատանքի խաթարումը էական խնդիր կառաջացնի ե՛ւ Վարդենիսի տարածաշրջանում, ե՛ւ Արարատի մարզում, ինչն էլ կուղեկցվի նաեւ տնտեսության այլ ճյուղերի վրա ազդեցությամբ։ Սոթքի կորուստը լուրջ կորուստներ կառաջացնի նաև հայկական երկաթուղու համար, որն իրականացնում է հանքաքարի տեղափոխումը։ Հանքավայրից Արարատի ոսկու կորզման գործարան հանքաքարի տեղափոխումն ապահովում է Հարավկովկասյան երկաթուղու շրջանառության շուրջ կեսը։

Եթե հանքը կանգնի՝ մեծ վնասներ կհասցնի նաև երկաթուղուն։ Դրա հետևանքով կարող են պարապուրդում հայտնվել նաև երկաթուղու բազմաթիվ աշխատողներ, ովքեր պարզապես անելիք չեն ունենա։ Սոթքի հանքը որոշակի արժեշղթա ունի եւ այդ արժեշղթայում ներառված բոլոր օղակներն անմիջականորեն կտուժեն։ Իսկ արդեն երկրորդային՝ անուղղակի ազդեցությունը կարող է վերաբերել մանրածախ առեւտրին, այդ տարածաշրջաններում բնակչության սոցիալական մակարդակը կարող է վատթարանալ։ 

Արցախի Հանրապետությունում 2017 և 2018 թվականների տվյալներով՝ արտադրվել է մոտ 135-150 հազար տոննա հացահատիկ, որից ավելի քան 100 հազար տոննան ներկրվել է Հայաստան։ Այսինքն՝ Հայաստանը այսուհետ 20-25%-ով ավելի հաց պետք է գնի այլ երկրներից։ Նույնիսկ Ռուսաստանն է հացահատիկը Հայաստանին վաճառում արտարժույթով։ Հետևաբար, եթե հաշվի առնենք նաև դոլարի այսօրվա արժևորումը, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ մեծ խնդրի առջև ենք բախվելու։ Արդյունքում՝ լինելու է հացահատիկի, հացի գնի թանկացում: 

Բացի այդ Արցախից շուրջ 100 մլն կիլովատ ժամ էլեկտրոէներգիա էր ներմուծվում Հայաստան և հասկանալի է, որ այսօր դա նույնպես դառնում է անհնարին: 

Ադրբեջանական կողմին է անցել նաև Զանգիլանի ոսկու հանքը, չի բացառվում, որ Ադրբեջանին անցնի նաև Դրմբոնի ոսկու բազմամետաղային հանքավայրը:

Այս պայմաններում կանխատեսվում է, որ տնտեսական անկումն այս տարի կլինի 7 տոկոսի շրջանակներում։ Առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ 5,7 տոկոս նվազում։ Բայց դա տեղի է ունեցել տարեսկզբի բավական բարձր աճի արդյունքում։ Տարվա երկրորդ կեսն էլ ավելի վատ դրսևորվեց տնտեսության համար։ Զարմանալի չէ, որ արագորեն փոխվում են նաև տնտեսական աճի վերաբերյալ գնահատականները։ Սեպտեմբերին, երբ ներկայացվում էր հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, կառավարությունը կանխատեսել էր, որ 2020թ. տնտեսական անկումը կկազմի 6 տոկոս։ Ընդամենը 1 ամիս հետո ստիպված էր այն վերանայել և կրկին նվազեցնել ևս 0,8 տոկոսային կետով։ 

Ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը 2019-ին կազմել է ընդամենը $99մլն ($230մլն 2018-ին և $193մլն 2017-ին): 2020թ.-ի արդյունքները առավել աղետալի կլինեն: Իսկ աղետի արդյունքները մենք արդեն իսկ քաղում ենք.

- Դրամի արժեզրկում (գնման փոխարժեքը արդեն իսկ $1-ը 520-525 դրամ)
- Գների աճ (զգացվող պարենային ապրանքների գների բարձրացումով)
- Փոքր բիզնեսի տոտալ «cash deficit» 
- Հարկային եկամուտների թերակատարում 9 ամսում (-12,4% սկզբնական պլանից)

 Երկարատև հետեւանքները դեռևս առջևում են` եկամուտների անկում, գործազրկություն և աղքատության աճ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինայի նախկին վարչապետի նախկին խորհրդականի ավտոմեքենան պայթեցնելու մեջ կին է կասկածվում Հոկտեմբերին հսկողական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը արձանագրել է մի շարք խախտումներ Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ում20 մլն դրամ կաշառքի գործով ձերբակալվել են ՊԵԿ-ի և Հարկադիր կատարման ծառայության պաշտոնյաներՄոսկվա այցի ընթացքում ԱՄՆ հատուկ բանագնացները քննարկել են Պուտինի և Թրամփի հանդիպումը․ ՈւշակովԷդ բանտերում դուք էլ կհայտնվեք ու մաշկի վրա կզգաք խայտառակ վիճակը․ինձնից պետք է ներողություն խնդրենՂազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Հերթական ԱԺ նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարցԱպակին՝ մեծ արվեստի լեզու․ Վենետիկում բացվել է ավելի քան 100 գործի ցուցահանդեսԾովերից գողացված ժառանգությունը՝ Փարիզում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր ցուցահանդեսըՀինգ համաշխարհային պրեմիերա․ Ավստրալիայում նոր երաժշտական ծրագիր է ներկայացվելԳորիսի տարածաշրջանի և Մեղրիի լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Եղեգնաձորի և Սիսիանի տարածաշրջաններում՝ թույլ անձրևԲահրեյնի հին ամրոցի տակ՝ Դիլմունի հետքերով․ նոր պեղումներ են սկսվում1,15 միլիոն այցելու և վաճառքի աճ․ Շարժայի գրքի տոնավաճառի արդյունքներըՉարենցավանում կամավոր հանձնել են մեծ քանակությամբ զենք-զինամթերքՈւռուցքը դիմադրում է դեղին․ գիտնականները գտել են բջջային փոփոխությունների հետքերՏիեզերքում՝ մազից էլ փոքր ճշգրտումներ․ «Ռոմանը» մոտենում է գիտական աշխատանքինՊուտինի կոշտ ուղերձն ու Եվրոպայի նոր քայլերը. Լարված մթնոլորտ և սուր ելույթներ՝ ԱԺ-ումԱստղերի ծնունդը՝ փոշու վարագույրի հետևում․ NASA-ի օրվա տպավորիչ պատկերըԿալանքով փորձում են կոտրել մարդու կամքը․ Մխիթարյան (տեսանյութ) Գեների խմբագրման թաքնված հետքերը․ նոր գործիքը տեսնում է չնախատեսված փոփոխությունները22 միլիոն մարդու տվյալներ՝ հաքերների ձեռքում․ ինչ է բացահայտվել ՖրանսիայումՀինգ թեկնածու՝ մեկ եթերում․ Ֆրանսիայում այսօր նախագահական մեծ բանավեճ էՍուրեն Պապիկյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին առնչվող հարցերՖրանսիան՝ նոր գործադուլի շեմին․ ինչ է սպասվում նոյեմբերի 17-ինԵս երջանիկ չեմ լինի, քանի դեռ իմ պետությունն ազատագրված չէ. Մանթաշյան (տեսանյութ) «Պատրաստվեք հաղթանակի»․ Կրեմլի ուղերձը պատգամավորներին՝ ըստ ՎեդոմոստիիԲագրատ Եղիազարյանը նշանակվել է Հայաստանում WB Taxi ծառայության ղեկավարՔաղբանտարկյալների ընտանիքների հետ առանձին աշխատանք պիտի տարվի. Մելիքյան (տեսանյութ) Պուտին–Թրամփ–Սի հանդիպում, գաղտնի առաքելություն Ուկրաինայում և Իրանի նոր պայմանըԶելենսկի․ ՌԴ նավթավերամշակման հզորությունների ավելի քան 55%-ը շարքից դուրս էՄեր երկիրը պետք է մաքրել քաղաքական աղբից. Սուրենյանց (տեսանյութ) Լիտվան քննարկում է Ռուսաստանի հետ սահմանը փակելու հարցը՝ հետևելով Էստոնիայի օրինակինՀակաժողովրդական գործընթացները պետք է հստակ գնահատական ստանան. Խաչատրյան (տեսանյութ) 141 բախում մեկ օրում․ ինչ է հայտնում Կիևը ռազմաճակատիցՄիջուկային վթարի վտանգն աճում է․ 38 երկրի կարգավորիչները զգուշացնում ենՄասիս Մելքոնյանի բախտը բերել է, որ իր գործը չի ընկել հենց Մասիս Մելքոնյանի մոտ. Ղազարյան (տեսանյութ) Reuters. ՄԱԿ-ը հոգնել է ուկրաինական օրակարգից«Ռուսաստանի պահանջներն անհեթեթ են»․ Կալասը նախ հրադադար է պահանջումՀարվածներ Դնիպրոյին․ կա զոհ, վիրավորների թիվը հասել է 13-իԱսիական «Եվրատեսիլի» առաջին հաղթողը հայտնի է․ հաղթանակը՝ ՖիլիպիններինԲանգլադեշը մտադիր չէ վերաքննել Շեյխ Հասինայի գործըՓաշինյանը վախկոտ է, չի կարող մրցակցել Կարապետյանի ու Քոչարյանի հետ. Ղազարյան (տեսանյութ) Գրեթե 8 միլիարդ եվրո Կիևին․ ԵՄ-ն հաստատել է ռեկորդային վճարումըԲելգիայի վարչապետը կրկին փորձել է իր հրաժարականը ներկայացնել թագավորին1 336 անօդաչու մեկ գիշերում․ Ռուսաստանը հայտնում է ռեկորդային հարձակման մասինՀովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամի կողմից uպանություն պատվիրելու քրվարույթի նախաքննությունն ավարտվել է «Խաղաղություն՝ դարերով», բայց պատերազմը շարունակվում է․ Պեսկովի հայտարարությունըԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմի նկատմամբ
Ամենադիտված