«Թալիբանը» հերքում է «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության մասին լուրերը
Համաշխարհային Մամուլ«Թալիբանը» չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ, ասել է «Շեր» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Մոհամադ Աբբաս Ստանակզայը: «Մեր և ամերիկացիների ստորագրած համաձայնագրի համաձայն՝ աֆղանական տարածքներում այլ պետությունների և կազմակերպությունների ներկայությունն անընդունելի է: Մենք գործում ենք՝ համաձայն պայմանագրի, բացառելով այլոց հետ համագործակցությունը», - ասել է շարժման ներկայացուցիչը՝ պատասխանելով երկրում ահաբեկչական կազմակերպություններին «Թալիբանի» օգնության մասին հարցին:
Հերքելով «Թալիբանի» մասնակցությունը արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելուն`Ստանակզայը շեշտել է, որ շարժման հազարավոր անդամներ սպանվել են ԻՊ-ի կողմից՝ Աֆղանստանի տարածքները պաշտպանելիս:
Աֆղանստանում առկա է բախում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման զինյալների միջև: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում սկսվեցին խաղաղության բանակցություններ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև: