Մեսսիի գոլը «Բարսելոնային» օգնեց դուրս գալ Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ
Սպորտ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կամային հաղթանակ տարան «Ռայո Վալեկանոյի» նկատմամբ և դուրս եկան Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ:
1/8 եզրափակիչ հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով: Ֆրան Գարսիայի դարպասին «կապտանռնագույնները» պատասխանեցին Լիոնել Մեսսիի և Ֆրենկի դե Յոնգի ճշգրիտ հարվածներով:
Մեսսին սահմանեց «Բարսելոնայի» ռեկորդը Իսպանիայի գավաթում ամենաշատ մասնակցությամբ՝ մրցաշարում 76 հանդիպում: Արգենտինացի հարձակվողը գերազանցեց իսպանացի Խոսեպ Սամիտյեի ռեկորդը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան