Բաքվում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը
Համաշխարհային ՄամուլԱդրբեջանում այսօր իր գործունեությունն է սկսել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը։ Ռուս զինծառայողները տեղում են, РИА Новости-ին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգահլին: Կենտրոնը տեղակայվել է Ադրբեջանի Աղդամի շրջանում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել Լեռնայնի Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերին զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հայտարարության համապատասխան պարբերության հիման վրա ստեղծված թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնն իր գործունեությունը սկսում է այսօրվանից: Թուրք և ռուս զինծառայողները, ովքեր գտնվում են Ադրբեջանում, մասնակցում են կենտրոնի աշխատանքներին», - ասել է Դարգահլին: