Շոտլանդացի գիտնականները սեռական զուգընկերներին բաժանել են 5 նոր տիպի
ԱյլՇոտլանդացի մի խումբ գիտնականներ մշակել են սեռերի հարաբերությունների նոր դասակարգում: Նրանց կարծիքով, նախորդ աստիճանականացումը («մշտական» - «պատահական») չի արտացոլում ժամանակակից աշխարհի իրողությունները: Հետազոտողները ստիպված են եղել գնալ ըստ տեսակի նոր բաժանման` կանխելու և վերլուծելու սեռավարակների տարածումը:
Այսպիսով, փորձագետներն առաջարկում են ներդնել բժշկական նոր դասակարգում, որը բաղկացած է հինգ կատեգորիաներից. «Մշտական», «նոր», «սեքսի զուգընկերներ», «մեկանգամյա» և «սեքս-աշխատող»: Ավելին, հարաբերությունների յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները:
«Մշտականներին» միավորում է ոչ միայն կանոնավոր մտերմությունը, այլև անցյալի ընդհանուր հիշողությունները, ինչպես նաև ապագայի համատեղ ծրագրերը:
«Նոր». նրանք չունեն ընդհանուր անցյալ, բայց զգում են աճող հուզական կապ և մտադիր են ապագայում պահպանել հարաբերությունները:
«Սեքսի զուգընկերներ». սրանք այն մարդիկ են, ովքեր գուցե մի քանի անգամ հանդիպում են ունեցել անկողնում, և մեծ է նոր շփումների հավանականությունը: Այնուամենայնիվ, հարաբերությունները դուրս չեն գալիս ֆիզիոլոգիայի շրջանակից:
«Մեկանգամյա». նրա հետ մտերմությունը միայն մեկ անգամ էր, և միայն հաճույքի համար: Չկա ընդհանուր անցյալ, չկա ապագա, չկա հուզական կապ և կապվածություն:
«Սեքս-աշխատող» է համարվում այն անձը, ով առաջարկում է սեր փողի կամ լավության դիմաց: