Ռուս լրագրողին չեն հավատարմագրել Եվրո-2020-ին` Արցախ այցելելու պատճառով
Սպորտ
Ռուս սպորտային մեկնաբան Կոնստանտին Գենիչին տեղեկացրել են Եվրո-2020-ին իր հավատարմագրումը չեղարկելու մասին, քանի որ վերջինս այցելել է Արցախ: Այս մասին Գենիչը հայտնել Տելեգրամի իր ալիքում:
Նա նշել է, որ չի հասկանում, թե ինչու է Ադրբեջանը խառնում քաղաքականությունն ու սպորտը, հատկապես առաջնության բացման օրը:
«Հուսով եմ ` իմ հարցը կլուծվի, հավատարմագրումս կհաստատվի, ես դեռ կկարողանամ ստանալ այն և աշխատել այս ԵՎՐՈ-ի վրա: Դե, եթե ոչ ...
Բաքու, ավաղ, ես հիասթափված եմ»,- իր ալիքում գրել է մարզական լրագրողը:
Նշենք, որ հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ մերժել էին մեկ այլ ռուս մեկնաբանի` Նոբել Առուստամյանի Եվրո -2020-ի հավատարմագրումը: Հունիսի 10-ին նա, այնուամենայնիվ, ստացավ հավատարմագրում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան