Թուրքիայի նախագահը ելույթ կունենա Ադրբեջանի խորհրդարանում
ԱդրբեջանՀունիսի 16-ին տեղի կունենա Ադրբեջանի Միլլի մեջլիսի արտահերթ հանդիպումը, որին կմասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին տեղեկացրել է դիվանագիտական աղբյուրը:
«Թուրք առաջնորդի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է հունիսի 16-ին», - ասել է աղբյուրը: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մեկնելու է Շուշի, և հունիսի 16-ին նախատեսում է մի շարք հանդիպումներ Բաքվում, որից հետո կուղևորվի Անթալիա: