Իշխանական տեղեկատվական էքսպանսիա. «Ֆրինյուզը» մտնում է եթեր. «Փաստ»
Հայկական Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
Այս տարվա հունվարին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ամփոփեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների արդյունքները: Մայրաքաղաքային սփռման իրավունք ստացած ընկերությունների մեջ էր նաև իշխանությունների հետ ուղղակիորեն ասոցացվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերությունը: Երեկ այս կազմակերպությունը հայտարարություն տարածեց, որ հեռարձակվելու են նաև «Յուքոմի» 10-րդ ալիքով: «Ֆրինյուզը» շուտով համագործակցելու է նաև «Ռոստելեկոմի» հետ:
«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ դեռևս գործող իշխանությունները այս ամենով չեն սահմանափակվում: Նրանք հույս ունեն, որ առաջիկա ընտրությունների արդյունքում վերարտադրվելու են, և նպատակ ունեն դրանից հետո շարունակել տեղեկատվական էքսպանսիան՝ հատկապես տեսալսողական մեդիա դաշտում: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ներկայիս իշխանությունը ծրագրում է նոր ալիքներ հեռարձակել հեռահաղորդակցության օպերատորների և համացանցի միջոցով: