«Որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին, ժպտացեք ու շատ սիրեք». Իրինա Թովմասյան
ԱյլԳեղեցկուհի Իրինա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խորհուրդ է ներկայացրել, թե ինչպես ճիշտ կազմակերպել սննդակարգը։
«Ամռանը սնվելը և գեղեցիկ կազմվածքը պահպանելը, պակաս կարևոր չէ։ Լողափ։ Հանգիստ։ Ու այդ ամենի հետ միաժամանակ կարևոր է ունենալ գեղեցիկ մարմին։ Իսկ մենք բոլորս գիտենք, որ դրա ամենակարևոր գրավականը ճիշտ և առողջ սննդակարգն է։ Ոչ մեկ չի ասում, ձեզ զրկեք ձեր սիրելի ուտեստներից, ուղղակի փորձեք ճիշտ կազմակերպել ամեն ինչ։
Կարող եք, օրինակ, սննդակարգը կազմելիս օգտագործել տարբեր ուտելիքներ և պատրաստման եղանակներ, որպեսզի չկառչեք ծանոթ համերից։ Եղեք համարձակ և տարբեր համեր փորձեք ու ամենակարևորը առողջ: Մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել քիչ ճարպ պարունակող ուտելիք։ Օրինակ՝ պատրաստելիս ընտրեք մարգարին կամ բուսական յուղեր։
Նաև փորձեք խուսափել շատ քաղցրավենիք օգտագործելուց, քանի որ, ինչպես գիտեք, դա նպաստում է ավելորդ քաշի ձեռք բերմանը։ Բայց մի մոռացեք կյանքը վայելելու մասին, ու հաճույք ստանալով արեք այդ ամենը, այլապես արդյունքի չեք հասնի։ Եվ վերջում որպեսզի ունենաք գեղեցիկ արտաքին ժպտացեք ու շատ սիրեք»,- գրել է նա։