«Ժողովուրդ». Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Մինչ ՀՀ-ում նախընտրական քարոզարշավ է, եւ բոլորը խառն են այդ հանգամանքով, տեղի են ունենում կառավարության նիստեր, եւ նաեւ կարեւոր որոշումներ կայացվում այս իշխանությունների կողմից։ Օրինակ՝ այսօր կայանալիք նիստում որոշումներից մեկով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում։
Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է վերացնել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատը, ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական եւ վարչական պալատներ։ Նշվում է, որ մինչեւ քաղաքացիական եւ վարչական պալատների ձեւավորումը վճռաբեկության կարգով քաղաքացիական եւ վարչական գործերի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի կողմից:
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Իսկ իրականում ԲԴԽ նախագահի ինքնաբուխ ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի հաղթարշավը գաղտնի, սուսուփուս քանդում է երրորդ իշխանությունը: