Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ) Իսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ) Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ) Էրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ) Ինչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումը Ամերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ Բադալյան Եվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետ Հայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 

Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին. Արմեն Այվազյան

Բլոգոսֆերա
Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է.
 
«Բավակա՛ն է ժողովրդին փնովեք։ Անարդարացի եք։ Քաղաքական դերակատարներին ու քաղաքական գործընթացները թողած՝ ժողովրդի հետևից եք ընկել, ասել է թե՝ ինքներդ ձեզ եք փնովում։ Իրականում հայ ժողովրդի փոքրամասնությունն է միայն քվեարկել Նիկոլի ոչ ու փուչ կուսակցության օգտին։
Ավելի ճիշտ կլինի հարց տաք ու փորձեք պատասխանել, թե «ընդդիմությունն» ինչու՞ է այդքան քիչ քվե ստացել։
Հարց տվեք ու փորձեք պատասխանել, թե ինչու՞ է ՀՀ-ում գրանցվել 2,5 միլիոն ընտրող, երբ ՀՀ ամբողջ բնակչության թվաքանակն դրանից պակաս է։
Հարց տվեք ու փորձեք պատասխանել, թե հայկական ԶԼՄ-ներն ու՞մ են ենթակա և ինչու՞ են սպասարկում բացառապես երկու քաղաքական խմբավորումների՝ ներկա և նախկին իշխանությունների շահերը։
Հարց տվեք ու փորձեք պատասխանել, թե ինչու՞ են հայկական քաղաքական կուսակցությունները (2-3 մասնակի բացառությամբ) միայն անունով կուսակցություն։
Հարց տվեք ու փորձեք պատասխանել, թե ինչու՞ են ՀՀ ռազմական գերատեսչության ղեկավար նշանակվել այնպիսի մարդիկ, ովքեր Հայկական հարցից գաղափար չունեն և պարզագույն ռազմավարական խնդիրներ չեն հասկանում, իրենք իրենց էլ պատասխանատու չեն զգում ո՛չ ստեղծված իրավիճակի, ո՛չ էլ սեփական գործունեության կամ անգործության ծանրագույն հետևանքների համար։
Հարց տվեք, թե ո՞վ կամ ովքե՞ր են կանգնած հայ քաղաքական դասի՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության, թիկունքում և արդյո՞ք դա նույն օտար ուժերը չեն։
Հարց տվեք, թե ի՞նչ օտար ուժեր էին տեսանելի և անտեսանելի միջոցներով տասնամյակներ շարունակ պատերազմում Հայաստանի դեմ մինչև 2020 թվականը և 2020 թվականի աշնանը։ Համեմատեք մեր և մեր դեմ կռվող ուժերի հարաբերակցությունը։ Դրան էլ գումարեք վաղուց օտար ուժերի կողմից կոոպտացված և ամենևին ոչ Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկող քաղաքական վերնախավի գործոնը։
Կարճ ասած, եթե փորձում եք վերլուծել և հասկանալ քաղաքական իրականությունը, քաղաքական ու քաղաքագիտական գրագետ հարցադրումներ արեք, այլ ոչ թե ամեն ինչում մեղավոր ու պատասխանատու ճանաչեք հայ ժողովրդին։
Եվ ամենավերջում համեմատեք հայ ժողովրդին նրան թվապես տասնապատիկ գերազանցող շատ ուրիշ ժողովուրդների հետ։ Տեսեք, թե ո՞վ է շահում այդ համեմատության արդյունքում։ Եթե, իհարկե, եվրոպաներում առհասարակ կազմակերպված ազգեր ու ժողովուրդներ նշմարեք։
Իսկ Հայաստանի ծայրահեղ ծանր աշխարհառազմավարական դրությունը բոլորովին նոր երևույթ չէ։ Որևէ ծանր հիվանդություն սկզբում տեսանելի է լինում միայն ախտորոշող բժշկին, ով, եթե մարդու բախտը բերի, նրան ժամանակին զգուշացնում է հետևանքների մասին և հորդորում բուժման համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Նույնն էլ որևէ երկրի առողջության, այն է՝ անվտանգության հարցն է։ Ժամանակին՝ քսան տարուց ավել է արդեն, որ ես և ուրիշները ճշգրիտ ախտորոշել ու նախազգուշացրել ենք, որ բառացիորեն հենց այսպես է լինելու՝ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվելու են, Ռուսաստանը մի կողմ է քաշվելու, կորցնելու ենք ազատագրված Արցախն ու նրա շուրջն ընկած շրջանները, վտանգը կախվելու է Սյունիքի և ամբողջ Հայաստանի գլխին՝ ԵԹԵ, ԵԹԵ, ԵԹԵ պետության ղեկավարությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի։
Ուրեմն բարի եղեք հարց տվեք ու փորձեք պատասխանել՝ ինչու՞ է մեր խոսքն արհամարհվել, ինչու՞ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, դեռ ավելին՝ քայլեր են արվել հակառակ ուղղությամբ, որոնք է՛լ ավելի են խորացրել ճգնաժամը։ Ժողովու՞րդը պետք է զբաղվեր ռազմական քաղաքականությամբ, պահեստազոր կազմակերպելով, բանակում մարտական պատրաստության հարցերով, սպառազինության գնումներով, սպայակույտի կրթությամբ, սուղ ռեսուրների ճիշտ տնօրինությամբ, սոցիալական արդարություն ապահովելով և հավասարապաշտության մթնոլորտ ձևավորելով, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ, հայահավաքով ու հայրենադարձությամբ, մշակութային և կրթական ազգային ծրագրեր իրականացնելով և այլն, և այլն։
Ո՛Չ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԷ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐՆԱԽԱՎԸ՝ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ։ Ուրեմն իրերն իրենց անունով կոչեք։
Հանգստացեք, հայե՛ր։ Ձեր հուսահատ հոգեվիճակով ջուր մի լցրեք թշնամու ջրաղացին։ Ինքնակազմակերպվել է պետք, եթե իհարկե չեք պատրաստվում ճողոպրել երկրից ու դառնալ սովորական դասալիք։
ԱՄԵՆ ԻՆՉ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է»։
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Որոշվել է երկու ծառայողի ազատել աշխատանքից, իսկ երեքի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» տույժը (տեսանյութ)Արման Ծառուկյանը պատասխանել է՝ արդյո՞ք ինքն է UFC-ի ամենահարուստ մարտիկըՀայաստան–Ֆրանսիա տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները քննարկվել են Էկոնոմիկայի նախարարությունումՄտահոգիչ է երեխաների և զինված հակամարտությունների մասին ՄԱԿ-ի զեկույցի պատկերը․ ՀովհաննիսյանԳործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքըՌուսաստանում նվազել է օրինական ալկոհոլի վաճառքըՊակիստանը հայտարարել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասինԱրևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասին (տեսանյութ)ՌԴ ՊՆ հայտնել է Ուկրաինայի ենթակառուցվածքների վրա հասցված հարվածների մասինՄանչեսթեր Սիթին նոր գլխավոր մարզիչ ունիՉինաստանը սահմանափակումներ է մտցրել ևս 20 ճապոնական ընկերությունների նկատմամբԵվրոպայում նոր ջերմային ալիքը խաթարում է ենթակառուցվածքների աշխատանքըԹրամփը հրապարակել է իր և ռոբոտի պատկերով նկարը՝ այն անվանելով «գլուխգործոց»Պապարացիները լուսանկարել են Դուա Լիպային և Քալում Թըրներին՝ Իտալիայում հանգստի ժամանակԻսրայելը Թուրքիայի վրա մահակ է պահում․ հակաթուրքական ճամբար է ձևավորվում, Հայաստանին ևս կներգրավեն (տեսանյութ)Կրեմլում մանրամասնել են Պուտին–Լուկաշենկո հանդիպման քննարկումները ՎալդայումԱյնքան մտերմություն էր ցուցաբերում նոր սերնդի հանդեպ, կարծես հավասարը հավասարի հետ (տեսանյութ)Ռաիսա Մկրտչյանի նման երկրորդը չկար. Երվանդ Երզնկյան (տեսանյութ)Պետական քննության ժամանակ կռվում էր ուսանողի համար. Արամ Սաթյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Մենք մեզ հասանելիք պաշտոններն ենք բաժանում, չեմ կարծում դատապարտելի բան կա. Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)Փաշինյանը Վահանգն Խաչատուրյանին ասի՝ ֆիկուս պետք է ջրես, ցնցուղը վերցրած վազելով կգնա (տեսանյութ)Ծաղկի, լոլիկի, ծիրանի արտահանման խնդիր ունի՞ Հայաստանը. պարզաբանում է Պապոյանը (տեսանյութ)Ռուսաստանի համար կանխատեսվում է ցորենի արտահանման աճ մինչև 60 միլիոն տոննաԳրկում էի, ասում էի՝ մեր Սևանա լիճն եք. Էմմա Պետրոսյանը՝ Ռաիսա Մկրտչյանի մասին (տեսանյութ)Ես կորցրեցի իմ հարազատ քրոջը. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)Փաշինյանը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն չարձագանքելու մասին (տեսանյութ)«Քաղաքացիական պայմանագիրն» ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն ԱլեքսանյանինԷրդողանի հայտարարությունը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերաբերյալ. ԵՀ նախագահը կգա ՀՀ, կհանդիպի Փաշինյանին (տեսանյութ)Ալեն Սիմոնյանը մեր պատմության լավագույն ԱԺ նախագահն է եղել. Արսեն ԹորոսյանՄխիթար Հայրապետյանը հանդիպել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ ԱլենինԿրեմլում նշել են՝ Մոսկվա–Կիև շփումները պետք է մնան ոչ հրապարակայինՄնացական Սաֆարյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության նոր ուղղությունների մասինՌուսաստանում արձագանքել են Էստոնիայի հայտարարությանը՝ Ուկրաինական դրոնների ընկնելու մասինՄարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալել է ԱՄԿ Աշխատողների գործունեության բյուրոյի տնօրեն Օլիվեր ՌոբկեինՇրջակա միջավայրի նախարարը աշխատանքային այցով մեկնել է ԿորեաԷրդողանը կոչ է արել հնարավորինս արագ արդյունքների հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցումԵրևանում թմրամիջnց պահելու դեպքեր են բացահայտվելՀունիսի 30-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՌուսաստանի Արտաքին հետախուզության ծառայությունը մեղադրել է Ուկրաինային՝ թմրանյութերի տարանցումը խրախուսելու համար Ռուսաստանի ԱԳ փոխնախարար. Հայաստանը դժվար թե Եվրոպայում գտնի ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի շուկաներին համարժեք այլընտրանքներԼազարևան պատմել է, թե ինչն է իրեն նյարդայնացնում ԻսպանիայումԱրևմուտքում Պուտինի խոսքերում «ակնարկ» են տեսել Օդեսայի վերաբերյալԻնչու՞ վերընտրվեց Փաշինյանը. Աղեկյանը` Թևանյանի կալանքի և «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի մասինՄոսկվայում Telegram-ը տուգանվել է 3,5 միլիոն ռուբլու չափով ՔՊ-ից ո՞վ կզբաղեցնի ԱԺ փոխնախագահի պաշտոնը. ՌԴ-ն կարգելի՞ դիզելային վառելիքի արտահանումըԱմերիկա-իսրայելական հարաբերության տրանսֆորմացիան անխուսափելի է. Հակոբ ԲադալյանԵվրոպական հանձնաժողովի նախագահը հուլիսի 2-ին կժամանի ՀՀ․ տեղի կունենա հանդիպում Փաշինյանի հետՀայոց ցեղասպանությունը ճանաչում է ֆաշիստական երկիր, որը Թուրքիայից հետո ամենաշատն է պայքարել դրա դեմ. քաղաքագետՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ-ում կանաչ ջրածնի ոլորտի զարգացման թեմայով
Ամենադիտված